Հա

Քաղաքական

10/08/2022 - 13:40

«Համոզւած եմ՝ կայ մէկ այլ գաղտնի փաստաթուղթ, որը կապւած է տարածքների յանձնման հետ». Գառնիկ Դաւթեան

168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանն է:

«alikonline.ir» - 168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանն է:

Ադրբեջանագէտը նշել է.

- Հայկական շահը դրւած է վաճառքի եւ ամենակարեւոր թիրախը Զանգեզուրի միջանցքն է:

- Թուրքիայի վարած քաղաքականութիւնն առեւտրի է նման:

- Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանում գլխաւոր դերակատարը:

- Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է՝ Սիւնիքի մարզն ամբողջութեամբ թուրքացնելը՝ «Զանգեզուրի միջանցքի» անւան տակ ներդրումներ բերելն ու տարածքը հայաթափելը:

- Բերձորի միջանցքի վերացումն Ադրբեջանի գլխաւոր թիրախներից մէկն է, դրանով փորձելու են վերջնականապէս մոռացութեան տալ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու նախկին բանակցութիւնները:

- Նոյն ակտիւութեամբ էլ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջ են մղում «Զանգեզուրի միջանցք» կոչւող իրենց թէզերը:

- Այս իշխանութիւնը պետականութիւնը քանդելու, հասարակութեանը մասնատելու եւ ներքին խժդժութիւն առաջացնելու քաղաքականութիւն է իրականացնում:

- Հայաստանի ներքին կեանքը քաոսի է վերածւել:

- Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը զիջողականութեան եւ պետականութեան կորստի կառավարութիւն է. Հայաստանի հանրութեանը մասնատելով՝ երկիրը զրկել սուբիեկտայնութեան բոլոր տեսակի հնարաւորութիւններից:

- Զինւած ուժերում կորուստը ոչ մարտական պայմաններում բանակին հարւածելու մարտավարութիւնն է:

- Կատարել Ադրբեջանի պահանջը՝ հայ հասարակութեան մօտ սերմանել անվստահութիւն հայկական բանակի հանդէպ:

- Այսօրւայ իշխանութեան նպատակն Արցախում անվտանգութեան նւազեցումն է:

- Արցախում կան տարածքներ, որ մարդկային ռեսուրսի պակասի պատճառով չեն պահպանւում:

- Ադրբեջանը տարատեսակ ճնշումներ գործադրելով՝ փորձում է Հայաստանից նոր տարածքներ պոկել:

- Զինւորականներին Արցախից դուրս բերելու արդիւնքում Ադրբեջանին հնարաւորութիւն տրւեց հանգիստ բարենպաստ դիրքեր զբաղեցնել:

- Սեպտեմբերին Ադրբեջանի դիւանագիտական կորպուսը կակտիւանայ, եւ սպասւում է, որ Ալիեւը կը խօսի Արցախում ընդհանրապէս զինւած ուժեր չլինելու մասին:

- Օգոստոսի 3-ի մարտական գործողութիւններով Ադրբեջանը տարածքը բաժանեց 3 մասի, որպէսզի հեշտութեամբ շրջափակման մէջ գցի փոքրաթիւ ռուս խաղաղապահներին:

- Ադրբեջանը տրանսպորտային ՀԱԲ-ի կառուցմամբ երկու նպատակ է հետապնդում՝ նախ, աշխարհին ցոյց տալ իր յաջողութիւնների պատմական նշանակութիւնը, եւ երկրորդ՝ Հայաստանում ստեղծել առուծախի միջավայր, վստահ լինելով, որ 10-15 տարի յետոյ այդ տարածքներում հայ գիւղացիներն այլեւս չեն ապրի:

- Հակառուսական քարոզչութիւն իրականացնող կազմակերպութիւններն ու քաղաքական ուժերն այսօր մէկ ելք են տեսնում՝ ռուս խաղաղապահներին հանել Արցախից, իսկ թէ ով ինչ մանդատով եւ ժամկէտով է գալու նրանցից յետոյ, դրա մասին չեն մտածում:

- Հայաստանի շահերը վաճառքի են հանւած՝ Թուրքիային եւ Ադրբեջանին:

- Մենք պէտք է փորձենք համակերպւել տարածաշրջանի բոլոր բարդ իրավիճակներին ու գտնել լաւագոյն ելքը:

- Նիկոլ Փաշինեանը հանրապետութիւնում հակառուսական օջախներ ստեղծելու նպատակ ունի, ինչն աստիճանաբար իրականացնում է: Նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է եւ Հարաւային Կովկասում երկրորդ կողմի ներկայութիւնն ապահովելը:

- Ադրբեջանը Հայաստանի դէմ միջազգային կառոյցներին ներկայացնելու համար նոր հայց է պատրաստում՝ որ Հայաստանն Արցախեան առաջին պատերազմի ժամանակ ցեղասպանութիւն է իրականացրել: Հայկական կողմն անուղղակիօրէն ընդունել է այդ մեղադրանքը, երբ իշխանական պատգամաւորներից մէկը՝ Գագիկ Մելքոնեանը, հրապարակաւ յայտարարեց, թէ գիտի եւ կարող է ցոյց տալ, թէ որտեղ են թաղւած ադրբեջանցիները: Ադրբեջանն ապացոյցներ է ստեղծում, հայկական կողմն էլ, փաստօրէն, աջակցում է նրանց:

- Հայաստանի իշխանութիւնները Խաղաղութեան Բաստիոն անւան տակ, լաւ գիտակցելով, թէ ինչ են անում, այլ երկրների դրածոն են դարձել ու կատարում են նրանց բոլոր պահանջները:

- Փաշինեանի համար հայրենիքի շահ գոյութիւն չունի, նրա համար հայրենիք ասւածը սկսւում է սեփական ես-ից՝ կօշիկից մինչեւ մազերի ծայրը:

- Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանը վերացնել քարտէզի վրայից եւ տարածաշրջանում ունենալ մէկ թուրքական պետութիւն:

- Նիկոլ Փաշինեանը բոլոր ուղղութիւններով ջախջախւել է եւ երկիրը տանում է ձախողման, վերականգնելու, դրական արդիւնք ստանալու համար տարիների տքնաջան աշխատանք է պէտք:

- Ես համոզւած եմ, որ կայ մէկ այլ գաղտնի փաստաթուղթ, որը կապւած է տարածքների յանձնման հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։