Հա

Քաղաքական

10/08/2022 - 14:30

Լաչինի միջանցքը գրաւելուց յետոյ Ադրբեջանը Արցախ մտնելիս պահանջելու է վիզա կամ ադրբեջանական անձնագիր

«Բաքուն ՀՀ-ի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալւում են, սկզբում կը կլանեն Արցախը, յետոյ արդէն յաջորդ հարւածը կը լինի Սիւնիքում, Տաւուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատեւ նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - «Բաքուն ՀՀ-ի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալւում են, սկզբում կը կլանեն Արցախը, յետոյ արդէն յաջորդ հարւածը կը լինի Սիւնիքում, Տաւուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատեւ նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Պատգամաւորի խօսքով՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը գրունտային է, անձրեւին, ձմռանը լուրջ խնդիրներ է առաջացնելու։

«Ադրբեջանցիների կողմից յաջորդ քայլով՝ Լաչինի իրաւական ռեժիմը կասկածի տակ դնելն է լինելու, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են թոյլ չտան Արցախ մտնել, ասեն՝ պէտք է վիզա ստանաք կամ ադրբեջանական անձնագիր: ՀՀ իշխանութեան համար ԼՂ-ը խորթ է, ասում են՝ Արցախը անցաւ տանք՝ ՀՀ-ն պահենք»,- նշեց Խաչատրեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։