Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
«alikonline.ir» - 7or.am-ը գրում է. «Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրւած էր Նիկոլի ստորագրութիւնը, որը նոյնպէս որոշակի կշիռ ու սուբիեկտայնութիւն էր տալիս նրան նոյն պօղոսների աչքերում։
Աղաւնոյի ու Լաչինի միջանցքի հետ կապւած իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ Նիկոլն այլեւս կորցրել է իր սուբիեկտայնութիւնը։ Եւ ամենակարեւորը՝ «խաղաղութեան նոր դարաշրջանը», որը խոստացւել էր նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան շրջանակներում, ոչ միայն չի գալիս, այլեւ դառնում է «Հայոց Ցեղասպանութեան կամ հայերի տեղահանութեան նոր դարաշրջան»։
Երբ Նիկոլին կից ԱԽՔ Արմէն Գրիգորեանը յայտարարում է, որ Ադրբեջանի պահանջները Լաչինի միջանցքի կապակցութեամբ լեգիտիմ չեն, Նիկոլը կրկնում է ԱԽՔ-ի միտքը ու դրանից մէկ օր անց Արցախի Նիկոլը՝ Արայիկ Յարութիւնեանը, Արցախի ֆէյք Նիկոլին՝ Հայկ Խանումեանին ուղարկում է Աղաւնոյ, որ ասի մինչեւ օգոստոսի 25-ը բնակիչները լքեն տարածքը, ապա դա նշանակում է, որ փլուզւել է նիկոլական քաղաքականութեան ամբողջ հայեցակարգը, առարկայօրէն բացայայտւել է «խաղաղութեան դարաշրջանի» բլեֆը։ Եթէ Ադրբեջանի հետ խաղաղութեան դարաշրջան է Նիկոլը բացում ու բաւարարում Ալիեւի բոլոր պահանջները՝ պարբերաբար յայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վե՛րջ», ապա ինչու է Աղաւնոյի բնակչութիւնը տարհանւում։
Տարհանումը ցոյց է տալիս, որ Նիկոլն ու Արայիկն ընդունում են, որ եթէ Ադրբեջանն այնտեղ մտնի օգոստոսի 25-ից յետոյ, ապա լինելու է հայերի կոտորած։ Ու եթէ դրանից յետոյ Նիկոլը չի ասում, որ ղալաթ է արել, երբ յայտարարել է, որ ինքը փոխում է տեղերն ու Արցախի կարգավիճակի հարցը բխեցնում իրաւունքներից ու անվտանգութեան երաշխիքներից, ապա ստացւում է, որ ինքը գիտակցաբար գնում է Արցախը հայաթափելու ուղղութեամբ։
Եթէ Աղաւնոյի դէպքերից յետոյ Նիկոլը չի յայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն կա՛մ միտումնաւոր է անում ամէն ինչ, կա՛մ հիմա շոկի մէջ է ու լեզուն մտցրել է հետոյքը։ Ամէն դէպքում ինքը չի կարող ներկայացնել Հայաստանն ու Արցախը։
Նիկոլի «խաղաղութեան դարաշրջանի» հայեցակարգը փլուզւել է Աղաւնոյում։ Իրեն ո՛չ ռուսները, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ անգամ Արցախի իշխանութիւնն այլեւս բանի տեղ չեն դնում։ Նիկոլը մնացել է Աղաւնոյի փլատակների տակ։ Ու որպէսզի նրա հետ նաեւ մեր երկիրը փլատակների տակ չյայտնւի, նրան պէտք է հրատապ կարգով հեռացնել։ Փողոցում գցած քաղաքական լէշը պէտք է մաքրել, հակառակ դէպքում գարշահոտութիւնը տանել չի լինի»։