Հա

Քաղաքական

11/08/2022 - 12:00

Բայդէնը բանը կը հասցնի՞ արդեօք նոր համաշխարհային պատերազմի

1979թ. նախագահ Քարթէրը պաշտօնապէս հրաժարւեց Թայւանի հետ 1954թ. փոխադարձ պաշտպանութեան պայմանագրից։ Քարթէրի գործողութիւնները վերջակէտ դրեցին մայրցամաքային Չինաստանի յարձակումներից Թայւանը պաշտպանելու Վաշինգտոնի պարտաւորութեանը։ Բայց եւ այնպէս, պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ արդեօք ռազմական ուժ կը կիրառւի ի պատասխան Թայւան չինական ներխուժման, նախագահ Բայդէնն ասել է. «Այո, դա այն է, ինչին մենք ձգտում ենք»։

«alikonline.ir» - 1979թ. նախագահ Քարթէրը պաշտօնապէս հրաժարւեց Թայւանի հետ 1954թ. փոխադարձ պաշտպանութեան պայմանագրից։ Քարթէրի գործողութիւնները վերջակէտ դրեցին մայրցամաքային Չինաստանի յարձակումներից Թայւանը պաշտպանելու Վաշինգտոնի պարտաւորութեանը։ Բայց եւ այնպէս, պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ արդեօք ռազմական ուժ կը կիրառւի ի պատասխան Թայւան չինական ներխուժման, նախագահ Բայդէնն ասել է. «Այո, դա այն է, ինչին մենք ձգտում ենք»։

Երբ բանը հասնում է պաշտպանութեանն ու արտաքին քաղաքականութեանը, Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում սառնարիւն իրատեսները շատ քիչ են։ 1945-ից, մի քանի յատկանշական բացառութիւններով, ամերիկեան նախագահների մեծ մասը հակւած էր կարճաժամկէտ քաղաքական հանրայայտութիւնը կամ վաղանցիկ լիբերալ նպատակները գերադասել իրական, կոնկրետ ազգային շահերից ազգային այլ պետութիւնների հետ Ամերիկայի յարաբերութիւններում։ Բայդէնը բացառութիւն չէ, գրել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորն իր American Conservative-ի յօդւածում։ Գրում է News.am-ը:

Աւելի շատ իմպուլսներով եւ յոյզերով եւ ոչ թէ բանականութեամբ եւ փաստերի իմացութեամբ ղեկավարւելով՝ նախագահ Բայդէնը, ինչպէս եւ Վաշինգտոնի կառավարող քաղաքական դասի մեծ մասը, կարող է մասնաւոր կարգով գոհ լինել Թայբէյ խօսնակ Փելոսիի այցից։ Սակայն, երբ Փելոսիի այցը Թայւան դիտարկւում է Բայդէնի ակնյայտօրէն չմտածւած նկատառման համատեքստում, պարզ է դառնում, որ այդ կապակցութիւնը բացասական ազդեցութիւն է թողնում ամբողջ Ասիայի վրայ։

Ճապոնիայի կառավարութեան բարձրաստիճան ներկայացուցիչ Հիրոկաձու Մացունոն Ասիայում լայնօրէն պաշտպանւող կարծիք է յայտնել։ Նա ասել է. «Թայւանի նեղուցում խաղաղութիւնը եւ կայունութիւնը կարեւոր են ոչ միայն Ճապոնիայի, այլեւ ամբողջ աշխարհի անվտանգութեան համար»։ Հարցին, թէ արդեօք Ճապոնիան՝ Ասիայում Ամերիկայի գուցէ ամենակարեւոր ռազմավարական գործընկերը, աջակցում է Փելոսիի այցին Թայւան, Մացունոն պատասխանել է. «Մենք չենք կարող մեկնաբանել»։ Կորէայի Հանրապետութեան նախագահը պարզապէս հրաժարւել է հանդիպել Փելոսիի հետ։

Այս իրադարձութիւնները չպէտք է զարմացնեն ամերիկացիներին։ Ներկայացուցիչների պալատի խօսնակը արտաքին քաղաքականութեան ներկայացուցիչ չէ, եթէ միայն լիազօրւած չէ նախագահի եւ պետական քարտուղարի կողմից։ Այն դարաշրջանում, երբ նրա ներկայացուցիչներն այդքան յաճախ են հերքում նախագահի մեկնաբանութիւնները, պարզութեան այդ բացակայութիւնն ուժեղացնում է լարւածութիւնը, որն առաջ է գալիս այն պատճառով, որ սենատորներն ու կոնգրեսականները ոչ մի պատասխանատւութիւն չեն կրում Ամերիկայի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձութիւնների համար։ Ամերիկացիները նաեւ պէտք է կասկածանքով վերաբերւեն այն քաղաքական գործիչներին, որոնք օգտագործում են արտասահմանեան ճգնաժամերը, որպէսզի յայտնւեն թերթերի վերնագրերում՝ ԱՄՆ ազգային ռազմավարական շահերի հաշւին։ Նման վարքագիծը վտանգաւոր է ազգի համար։

Խելամիտ արտաքին քաղաքականութիւնը եւ ռազմավարութիւնը պէտք է ներառեն մի ինչ-որ աւելի մեծ բան, քան իւրաքանչիւր պոտենցիալ հակամարտութեան դիտարկումը որպէս մեծ բարոյական գործ, որտեղ խաղաթղթի վրայ դրւած են ամերիկեան քաղաքակրթութեան բոլոր արժէքները։ Այլ խօսքով՝ չզբաղւել դատարկ մարմնավարժանքներով, որոնք կարող են յանգեցնել զինւած հակամարտութեան, որին ԱՄՆ ԶՈՒ-ն պատրաստ չէ։ Մի սկսէք ռազմական գործողութիւններ, քանի դեռ հասկանալի չէ յաջորդող հակամարտութեան իսկական նպատակը, ճշգրիտ որոշւած չեն նրա պահանջներն ամերիկեան ժողովրդից, իսկ ցանկալի վերջնական վիճակը ոչ միայն որոշւած չէ, այլեւ հասանելի էլ չէ։ Չնայած այս պահերը պատահական դիտորդներին պէտք է ինքնըստինքեան ակնյայտ թւան, պատմութիւնը ցոյց է տալիս, որ այդպէս չէ։

1914թ. օգոստոսի 1-ին ՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դէմ պատերազմի համար Գերմանիայի մոբիլիզացիայի օրը, Բրիտանիայի կառավարութեան առաջատար անդամները դէմ հանդէս եկան, որ Գերմանիան պատերազմի մէջ մտնի։ Սակայն պայքարելու վերջնական որոշումը եղաւ որոշումների ընդունման երկարատեւ եւ բարդ գործընթացի արդիւնքը։ Սըր Էդւարդ Գրէյը՝ արտաքին գործերի նախարարը, յայտարարեց, որ Մեծ Բրիտանիան բարոյական պատասխանատւութիւն է կրում՝ աջակցելու Բելգիայի չէզոքութեանը։

Սըր Ուինսթոն Չերչիլը՝ ռազմածովային նախարարութեան առաջին լորդը, պնդում էր, որ բրիտանական ընտրազանգւածը գործողութիւններ է պահանջում։ Բրիտանիայի վարչապետ Հերբերտ Հենրի Ասքւիտը ի վերջոյ եկաւ այն եզրակացութեան, որ եթէ իր կառավարութիւնը պատերազմ չյայտարարի Գերմանիային եւ Աւստրօ-Հունգարիային, քաղաքական ընդդիմախօսները կը փոխարինեն իրեն նոր կառավարութեամբ, որը կանի դա։ Օգոստոսի 4-ին, այն բանից յետոյ, երբ բրիտանական կառավարութիւնը պատերազմ յայտարարեց, գեներալ Քիթչեները, որը նշանակւել էր բրիտանական կայսերական գլխաւոր շտաբի պետ, վատ նորութիւններ հաղորդեց. պատերազմը, ինչպէս պնդում էր Քիթչեները, կը տեւի երեք տարուց ոչ պակաս եւ բրիտանացիներից կը պահանջի մասնակցութիւն պատերազմին... Նախարարներն ապշած էին։

Գերմանիայի եւ Աւստրօ-Հունգարիայի դէմ պատերազմ սկսելու Բրիտանիայի որոշումը պայմանաւորւած չէր համապատասխան ռազմավարական ուժերի օբիեկտիւ գնահատականով եւ երկու կողմերի թուլութեամբ։ Չինաստանի հետ առճակատման կոչողները Վաշինգտոնում աւելի շատ ղեկավարւում են յոյզերով, քան թէ բանականութեամբ։

Պեկինն սպասում է, որ անմիջական սպառնալիքը Չինաստանին կը բխի ԱՄՆ ՌԾՈՒ-ի Խաղաղովկիանոսեան նաւատորմի եւ ԱՄՆ ՌՕՈՒ-ի կողմից։ Հետեւաբար, Պեկինը վերջին երկու տասնամեակում զգալի միջոցներ է ներդրել էշելոնացւած հակաօդային պաշտպանութեան եւ ցամաքային մարտավարական եւ «երկիր-երկիր» դասի միջին գերճշգրիտ հրթիռների, պարեկող զինամթերքների համադրման մէջ՝ կապւած մշտական տիեզերական եւ ցամաքային թիրախների՝ հետախուզութեան պլատֆորմների, դիտարկումների եւ հակառակորդի հետախուզման հետ (ISR-Strike)։ 

Թայւանի համար առճակատում սկսւելու դէպքում ԱՄՆ ՌԾՈՒ-ի վերջրեայ նաւատորմը պէտք է գործի Չինաստանի ափամերձ գօտուց հեռու, որպէսզի խուսափի Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի հրթիռային հարւածներից, ինչը լրջօրէն կը սահմանափակի վերջրեայ նաւատորմի ունակութիւնը՝ ազդելու Չինաստանի ներսում իրադարձութիւնների վրայ։ Վաշինգտոնը նախկինի պէս կարող է արգելափակել Չինաստանի խաղաղովկիանոսյան ափը, բայց դրա համար ստիպւած կը լինի առաջին հերթին յենւել իր բազմաթիրախ ատոմային սուզանաւերի վրայ, որոնք գտնւում են մեծ խորութիւններում։

Բայց շրջափակումը զրոյի չի յանգեցնի Չինաստանի ռազմավարական գերազանցութիւնը։ Նրա հիւսիսում բարեկամական, բնական պաշարներով հարուստ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների մայրցամաքային դրութեան խորութիւնը ենթադրում է, որ շրջափակումը հազիւ թէ յաջողութեամբ պսակւի։ Դատելով զինամթերքների ծախսման տեմպերից՝ գերճշգրիտ հրթիռների եւ զինամթերքների պաշարներն ԱՄՆ-ում արագ կը սպառւեն։ Անիրատեսական պատկերացումները ժամանակակից պատերազմի պահանջների մասին՝ բարոյական գերազանցութեան կեղծ զգացման հետ համադրմամբ, անուղղելի վնաս են հասցրել Բրիտանական կայսրութեանը եւ վերջնարդիւնքում Մեծ Բրիտանիան իջեցրել են երկրորդական տէրութեան կարգավիճակի։ Հարցն ամերիկացիների համար այն է, թէ արդեօք նման է Վաշինգտոնի առաջնայնութիւնը 50 եարդ երկարութիւն եւ քորոցի գլխիկի չափ ուղեղ ունեցող բրոնտոզաւրի։ Օրէցօր խելամիտ ամերիկացիների համար աւելի կարեւոր է դառնում շոուն կառավարողների քորոցային ուղեղների փոխարինումը, քանի դեռ նրանք ամերիկացիներին չեն տարել կործանարար ճանապարհով, որով բրիտանացիներն անցան 1914թ.։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։