Հա

Քաղաքական

13/08/2022 - 13:55

Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները

Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

Հայաստանը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, հիմա կատարում է ցանկացածի ցանկացած պահանջ՝ պայմանով, որ նա կը պահպանի իշխանութիւնը։ Հայաստանն ապրում է անբարոյական կնոջ հոգեբանութեամբ՝ պատրաստ է բաւարարել ցանկացած քմահաճոյք, պայմանով, որ դրա համար կը վճարեն։ Տարբերութիւնն այն է, որ վճարը ստանում է միայն Նիկոլ Փաշինեանը՝ իր խմբակի հետ՝ իշխանութիւնը պահպանելու, իշխանական ամենատարբեր վայելքների, բիզնեսների, պարգեւավճարների, ատկատների, պաշտօնեաների հարստացման եւ բազմաթիւ այլ դրսեւորումներով։

Նիկոլ Փաշինեանը Հայաստանը կառավարում է «թուլանանք եւ հաճոյք ստանանք» սկզբունքով։ Առանձնայատկութիւնն այն է, որ ամէն օրւայ հետ թուլանում է Հայաստանը, իսկ հաճոյք ստանում են ինքն ու իր մերձաւորները, որոնց համար բացարձակապէս միեւնոյն է, որ հաճոյքի աղբիւրն Ադրբեջանն են ու Թուրքիան։ Մարմնավաճառները նոյնպէս, որպէս կանոն, ուշադրութիւն չեն դարձնում յաճախորդների ազգային եւ աշխարհաքաղաքական պատկանելութեանը։

Նիկոլ Փաշինեանի իշխանական հաճոյքները շարունակւելու են այնքան, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախից ու Հայաստանից ստանալու ինչ-որ բան ունեն։ Ընդ որում, Նիկոլ Փաշինեանի համար որեւէ նշանակութիւն չունի՝ այդ պահանջները կը լինեն, ասենք, բնակավայրերի՞, թէ՞ ճանապարհների ու միջանցքների տեսքով։ Նրա համար կարեւորն այն է, որ ադրբեջանաթուրքական պահանջների կատարումը շատ ժամանակ պահանջի։ Հետեւաբար, տպաւորութիւնը, թէ Նիկոլ Փաշինեանը ցանկանում է ամէն ինչ աւարտել արագ, մոլորութիւն է։

Նա ընդամէնն այդպիսի պատրանք է փորձում ստեղծել՝ իրականում առաջանորդւելով «որքան դանդաղ, այնքան լաւ» սկզբունքով։

Բարոյականութեան ու արժէքների դեգրադացիան, որ տեղի է ունեցել վերջին չորս տարիներին, պատահականութիւն չէ։ Նիկոլ Փաշինեանը տեսանելի ու անտեսանելի միջոցներով փորձում է հայ հասարակութեանը դարձել այնպիսին, ինչպիսին ինքն է ու ինչպիսին իրեն պատկերաւորել է սեփական գրւածքում։

Նրա համար իդեալական վիճակը, իհարկէ, հանրային ամբողջական բարոյազրկումն է՝ այնքան ու այնպէս, որ բոլորն ապրեն «թուլանալու եւ հաճոյք» ստանալու սկզբունքով եւ պատրաստ լինեն տրւելու ամենայնին, ինչի համար կայ վճարող։

Եւ այսօրւայ հանրային ընդվզումը, դեռեւս ֆունկցիա չստացող դիմադրութիւնը, որ դրսեւորւում է ամենատարբեր օջախներում, մեծ հաշւով հէնց դրա մասին է՝ արդեօք հասարակութիւնն ամբողջութեամբ կիջնի՞ Նիկոլ Փաշինեանի մակարդակին, թէ՞ ի վերջոյ կը կարողանայ ուժ գտնել իր մէջ այնպէս, ինչպէս աւանդապաշտ ընտանիքն է վռնդում պատահաբար հարս եկած անբարոյականին։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։