Հա

Քաղաքական

14/08/2022 - 08:45

«Թուրքիային ու Ադրբեջանին պէտք է ոչ թէ ուղղակի կոմունիկացիա, այլ վերահսկողութիւնից դուրս ճանապարհ». քաղաքագէտ

Թուրքիային ու Ադրբեջանին պէտք է ոչ թէ ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պէտք է այլ երկրների վերահսկողութիւնից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապէս իրենց տիրապետութեան տակ վերցնելու համար: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

«alikonline.ir» - Թուրքիային ու Ադրբեջանին պէտք է ոչ թէ ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պէտք է այլ երկրների վերահսկողութիւնից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապէս իրենց տիրապետութեան տակ վերցնելու համար: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

«Ադրբեջանի նախարարի այն յայտարարութիւնը, որ իրենք Նախիջեւան հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում կարծես թէ ճիշտ չի ընկալւել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել եւս մէկ մեկնաբանութիւն:

Թուրքիային ու Ադրբեջանին պէտք է ոչ թէ ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պէտք է այլ երկրների վերահսկողութիւնից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապէս իրենց տիրապետութեան տակ վերցնելու համար:

Այս այստեղ է այդ ճանապարհի հարցում չշտապելու պատճառը: Իրենց պէտք չի հիմա մի պայմանագիր, որը վերահսկւի հայկական (իրականում՝ ռուսական) կողմից, ըստ ազգային օրէնսդրութեան ու կանոնակարգի ու նման պայմանաւորւածութեան տակ չեն ցանկանում ստորագրութիւն դնել: Աւելի լաւ են համարում հարցը թողնել առկախւած:

Դա թողնում են հետագայում, աւելի բարենպաստ պայմանների դէպքում ամբողջութեամբ այն իրենց վերահսկողութեան տակ վերցնելու համար, մինչ այդ իրենց ազատ համարելով որեւէ պայմանաւորւածութիւններից: Ինչը լաւ հասկանում է Իրանն ու վճռական յայտարարութիւններ է անում այդ կապակցութեամբ:

Իսկ ինչ են մտածում Ռուսաստանում, դժւար է ասել, երեւի դեռ վերջնական որեւէ որոշում չունեն, Ուկրայինայի վիճակից է կախւած իրենց ապագայ քաղաքականութիւնը»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։