Հա

Քաղաքական

14/08/2022 - 14:25

Մեկնարկել է ՀՅԴ ՀՕՄ-ի արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը

ՀՅԴ Արցախի կառոյցի հետ ստեղծւած աշխատանքնային յանձնախումբը համապատասխան աշխատանքներ են տարել համայնքների ղեկավարների հետ: Տեղում ծանօթացել ընտանիքների խնդիրներին: Կնքւել է պայմանագրեր՝ ԱՀ կառավարութեան, ՀՕՄ-ի Արցախի միաւորի, մատակարար՝ «Շտիգէն» ընկերութեան եւ ծրագրի շահառուների միջեւ:

Արցախում մեկնարկում է ՀՅԴ ՀՕՄ-ի արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը:

Հաշւի առնելով այս տարւայ մարտ ամսին Արցախում ստեղծւած էներգետիկ ճգնաժամը, ադրբեջանի վարած ցեղասպան մարտավարութիւնը, պարբերաբար գազատարի եւ էլեկտրաէներգիայի խափանումները, ՀՕՄ-ը Արցախում սկսում է Արեւային ջրատաքաացման սարքերի տեղադրման ծրագիր:

Ծրագրի նպատակն է ապահովել արցախահայութեան կեանքի բնականոն ընթացքը հայրենի հողի վրայ: Ծրագիրն իրականացնում է Հայ օգնութեան միութիւնը Արցախի կառավարութեան հետ համատեղ համաձայնութեամբ: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ապրիլին Արցախ կատարած այցի ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի աջակցութեամբ Հայ օգնութեան միութեան եւ Արցախի կառավարութեան միջեւ համաձայնութիւն է ձեռք բերւել՝ համահաւասար ներդրում կատարել ծրագրի իրականացման համար:

Ծրագրի իրագործման համար 100.000 ԱՄՆ դոլար նւիրատւութիւն է կատարել ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային վարչութիւնը:

Սկզբնական փուլում ծրագրի շահառուներն են հանդիսանում զոհւած ազատամարտիկների, հաշմանդամութիւն ունեցող անձանց եւ բազմազաւակ ընտանիքները, ընտրութեան հարցում համագործակցել ենք ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան հետ:

ՀՅԴ Արցախի կառոյցի հետ ստեղծւած աշխատանքնային յանձնախումբը համապատասխան աշխատանքներ են տարել համայնքների ղեկավարների հետ: Տեղում ծանօթացել ընտանիքների խնդիրներին: Կնքւել է պայմանագրեր՝ ԱՀ կառավարութեան, ՀՕՄ-ի Արցախի միաւորի, մատակարար՝ «Շտիգէն» ընկերութեան եւ ծրագրի շահառուների միջեւ:

Չգազաֆիկացւած համայնքներում Արցախի կառավարութիւնը սուբսիդաւորելու է անհրաժեշտ գումարի 50%-ը, իսկ գազաֆիկացւած համայնքներում ՀՕՄ-ը վճարելու է 100 տոկոսով: Ծրագրի առաջին փուլում շահառու են դարձել 98 ընտանիքներ, իսկ ծրագրի մեկնարկը տրւելու է Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի, Պառաւաթումբ, Կոլխոզաշէն չգազաֆիկացւած համայնքներից:

 

Հայ օգնութեան միութեան Արցախի գրասենեակ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։