Հա

Քաղաքական

15/08/2022 - 08:25

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթիւնի հետեւանքով զոհւածների թիւը հասել է 5-ի, տուժել է աւելի քան 60 մարդ, եւս 16-ը անհետ կորած է համարւում

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում որոտացած յուժկու պայթիւնի հետեւանքով զոհւածների թիւը հասել է 5-ի, տուժել է աւելի քան 60 քաղաքացի։

«alikonline.ir» - Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում որոտացած յուժկու պայթիւնի հետեւանքով զոհւածների թիւը հասել է 5-ի, տուժել է աւելի քան 60 քաղաքացի։ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւած 5 քաղաքացիներից 4-ի անունները՝ Անահիտ Մխիթարեան, Միսակ Մարգարեան, Ջեմմա Նազարեան եւ Գայանէ Աւետիսեան։ Զոհերից մէկի ինքնութիւնը պարզւած չէ։

Պայթիւնից յետոյ անհետ կորած է համարւում 16 քաղաքացի։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանց անունները։

1. Արամ Հայրապետեան, ծնւած 1981 թ․

2. Վարդան Քոչարեան, ծնւած 1960 թ․

3. Մարատ Շահբազեան

4. Սիրարփի Խաչատրեան 

5. Մարիամ Խաչատրեան

6. Յարութ Գարաքեան

7. Գագիկ Կարապետեան 

8. Արտաւազդ Հայրապետեան

9. Էռնա Գրիգորեան, ծնւած 1980 թ․

10. Հրաչեայ Սարգսեան, ծնւած 1976 թ․

11. Վաչագան Եղոյեան, ծնւած 2000 թ․

12. Վանիկ Ամիրխանեան

13. Անահիտ Խալաթեան

14. Կսենիա Բադալեան, ծնւած 1981 թ․

15. Արամ Յարութիւնեան

16. Դաւիթ Մխիթարեան

Օգոստոսի 14-ի ժամը 23։00-ի դրութեամբ դուրս է գրւել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրութեամբ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրաււած է Երեւանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ եւ եօթ լրացուցիչ տեխնիկա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։