Հա

Քաղաքական

15/08/2022 - 13:40

««Սուրմալու»-ում փլատակների տակ կրակի օջախներ կան, լինում են ճայթիւններ, դա խօսում է պայթուցիկ նիւթի սփռւած լինելու մասին». փոխնախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դաւիթ Համբարեանը մանրամասներ է ներկայացրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում պայթիւնից յետոյ տեղի ունեցող աշխատանքների վերաբերեալ: Լրագրողների հետ զրոյցում Համբարեանը յայտնել է, որ փլատակների տակ դեռեւս կրակի օջախներ կան, ինչի մասին է վկայում ծխի առկայութիւնը: Նրա խօսքով՝ նման օջախներ կան նաեւ բարձր յարկերում, որոնք կարող են նորից բռնկւել, եթէ չարւեն հովացման աշխատանքներ:

«alikonline.ir» - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դաւիթ Համբարեանը մանրամասներ է ներկայացրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում պայթիւնից յետոյ տեղի ունեցող աշխատանքների վերաբերեալ: Լրագրողների հետ զրոյցում Համբարեանը յայտնել է, որ փլատակների տակ դեռեւս կրակի օջախներ կան, ինչի մասին է վկայում ծխի առկայութիւնը: Նրա խօսքով՝ նման օջախներ կան նաեւ բարձր յարկերում, որոնք կարող են նորից բռնկւել, եթէ չարւեն հովացման աշխատանքներ:

Հարցին, թէ որքան կը տեւեն աշխատանքներն առեւտրի կենտրոնի տարածքում, ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կը խուսափի ժամկէտ նշել: «Մինչեւ ամբողջական բոլոր օջախները չհովացւեն, մենք չենք կարող խօսել դրա մասին: Դեռեւս բաւական ժամանակ կը տեւի դա: Մեծ աշխատանք կայ տանելու նաեւ փլատակների մաքրման եւ որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա յայտնեց, որ 158 փրկարար է ներգրաււած աշխատանքներում: Օգոստոսի 14-ի երեկոյեան եւ 15-ի գիշերն աշխատանքներին մասնակցել են նաեւ կամաւորներ: Համբարեանն ընդգծեց, որ կամաւորները ցուցակագրւած են, բազան կայ, անհրաժեշտութեան դէպքում կը դիմեն նրանց օգնութեանը:

Նախարարի տեղակալ հաւաստիացրեց, որ պայթիւնին ԱԻՆ-ի արձագանգը եղել է շատ արագ, ռեսուրսների խնդիր չի եղել: «Մասնաւորապէս, անհրաժեշտութիւն եղել է վերամբարձ կռունկների, բեռնատարների, տրակտորների, որը Երեւանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան եւ այլ կառոյցների մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով շատ արագ լուծւել է, տեխնիկայի խնդիր բացարձակապէս չի եղել: Ներգրաււել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ջրատար մեքենաները»,- մանրամասնեց Համբարեանը:

Հարցին, արդեօք պայթիւնի պատճառը հրավտանգ նիւթերն են, Համբարեանը պատասխանեց. «Միայն մասնագիտական հետաքննութիւնը կը տայ դրա պատասխանը, այս պահին զերծ մնանք որեւէ գնահատական տալուց: Ընդամէնը անզէն աչքով տեսնում ենք, որ յատկապէս պայթուցիկները կարող են պայթիւնի կամ հարւածային ալիքի պատճառներից մէկը լինել կամ հիմնականը. դրա պատասխանը հետաքննութիւնը կը տայ: Այսօր առաւօտեան դեռ ճայթիւններ լինում են տարբեր հատւածներում, ինչը խօսում է այդ նիւթի սփռւած լինելու մասին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։