Հա

Քաղաքական

16/08/2022 - 08:30

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների արդիւնքում յայտնաբերւել է 15 քաղաքացու դի․ անհետ կորած է համարւում 18 մարդ

Օգոստոսի 16-ին, ժամը 05։19-ի դրութեամբ հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են, յայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարութիւնից։

«alikonline.ir» - Օգոստոսի 16-ին, ժամը 05։19-ի դրութեամբ հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են, յայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարութիւնից։ Գրում է Tert.am-ը:

Որոնողափրկարարական աշխատանքների արդիւնքում յայտնաբերւել է 15 քաղաքացու դի (Միսակ Պատւականի Մարգարեան, ծնւած 1964թ․, Անահիտ Վազգէնի Մխիթարեան, ծնւած 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարեան, ծնւած 1960թ․, Անահիտ Զարզանդի Խալաթեան, Վարդան Գուրգէնի Քոչարեան, ծնւած 1960թ․ եւ Գայանէ Արտաւազդի Աւետիսեան, ծնւած 1966թ․ եւ անձը չպարզւած ինը քաղաքացու դի այդ թւում մէկ երեխայ)։

Երեւան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնութիւն, դուրս է գրւել։

Դէպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան 171 հրշէջ-փրկարար, 8 հրշէջ եւ 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիւ, Փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացւած եւ կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչութեան, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցութեան բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայութեան աւտոմեքենան, Շիրակի եւ Տաւուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 եւ 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար եւ 1 հրշէջ տեխնիկա, 30 կամաւոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպութիւնից եւ 102 կամաւոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպութիւնից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացւում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրաււել են նաեւ քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնութեան 3 բրիգադ, 1 դի տեղափոխող աւտոմեքենայ եւ 2 աւտոկռունկ։ Հրդեհաշիջման աշխատանքները դէպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմէն Փամբուխչեանը։

Հոգեբանական աջակցութեան բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցութիւն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցութիւն կարող են ստանալ նաեւ զանգահարելով «911» թէժ գիծ։

ԱԻՆ «911» թէժ գծին ստացւած զանգերի արդիւքում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարւել հետեւեալ քաղաքացիները՝

1. Արամ Հայրապետեան (ծնւած 1981 թ․)

2․ Մարատ Շահբազեան

3․ Սիրարփի Խաչատրեան

4․ Մարիամ Խաչատրեան

5․ Յարութ Գարաքեան

6․ Գագիկ Կարապետեան

7․ Արտաւազդ Հայրապետեան

8․ Էռնա Գրիգորեան (ծնւած 1980 թ․) 

9․ Հրաչեայ Սարգսեան (ծնւած 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյեան (ծնւած 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանեան

12․ Կսենիա Բադալեան (ծնւած 1981 թ․)

13․ Արամ Յարութիւնեան

14․ Դաւիթ Մխիթարեան

15․ Մելինէ Տալոյեան (ծնւած 1997 թ․) 

16․ Լիւբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնւած 1959 թ․)

17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Գեղամ Պետրոսեան (ծնւած 1985 թ․)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերեալ որեւէ տեղեկութիւն ունենալու դէպքում խնդրում ենք զանգահարել «911» թէժ գիծ։

Յիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացւել, որ Երեւանի Արշակունեաց 15 հասցէում գտնւող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթիւն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետեւանքով եռյարկանի շինութիւնը մասնակի փլուզւել է։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։