Հա

Քաղաքական

16/08/2022 - 12:10

Հայաստանում սգոյ օր կը յայտարարւի

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթիւնի առնչութեամբ ՀՀ կառավարութիւնը սգոյ օր կը յայտարարի։ 

«alikonline.ir» - «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթիւնի առնչութեամբ ՀՀ կառավարութիւնը սգոյ օր կը յայտարարի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում յայտնեցին ՀՀ կառավարութեան լրատւական բաժնից։

ՀՀ կառավարութիւնը սգոյ օրւայ ամսաթիւը կորոշի որոնողափրկարարական աշխատանքներից յետոյ։

Յիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով կայ 16 զոհ։ Անհետ կորած է համարւում 17 քաղաքացի, որոնցից մէկը՝ Իրանի, միւսը՝ ՌԴ քաղաքացի է։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է մօտ 150 կամաւոր։ Տուժածների ընդհանուր թիւը 61 է։ Տարբեր հիւանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատւում է բաւարար: Միւս հոսպիտալացւածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրւել: Փլատակների տակից նաեւ 21 աւտոմեքենայ է դուրս բերւել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։