Հա

Քաղաքական

16/08/2022 - 12:20

«Նիկոլիզմի դէմ պայքարը վաղուց դարձել է ազգային անվտանգութեան հարց»․ Արտակ Զաքարեան

Անվերջ կորուստների այս յանցաւոր մաթեմատիկան եւ արիւնալի վիճակագրութիւնը, ոչ մէկին իրաւունք չի տալիս ընդամէնը հաշւել մարդասպան ռեժիմի հերթական զոհերի ու կորուստների քանակը, գումարել նրանց նախորդ զոհերի ընդհանուր թւին, հաշտւել եղելութեան հետ, ու ապրել այնպէս` կարծես ոչինչ չի եղել: Նիկոլիզմի դէմ պայքարը վաղուց արդէն ազգային անվտանգութեան հարց է դարձել:

«alikonline.ir» - ՀՀ Պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Նիկոլիզմի դէմ պայքարը վաղուց դարձել է ազգային անվտանգութեան հարց:

Դաւաճան-կապիտուլեանտին ենթարկւելը (եթէ նրա դաւադրութեան մասնակից չես)` անուղղակի յանցակցութիւն է:

Դաւաճան-կապիտուլեանտին հանդուրժելը (եթէ տեսնում եւ հասկանում ես դրա հետեւանքները)` նոր յանցագործութիւնների խրախուսում է:

Դաւաճան-կապիտուլեանտին հաւատալը (եթէ էշ կամ անուղղելի ապուշ չես)` գիտակցւած յանցակցութիւն է:

Նիկոլիզմի աւերիչ բանդային ենթարկւողները, հանդուրժողները եւ հաւատացողները` դարձել են դրանց ուղղակի կամ անուղղակի յանցակիցները:

Անվերջ կորուստների այս յանցաւոր մաթեմատիկան եւ արիւնալի վիճակագրութիւնը, ոչ մէկին իրաւունք չի տալիս ընդամէնը հաշւել մարդասպան ռեժիմի հերթական զոհերի ու կորուստների քանակը, գումարել նրանց նախորդ զոհերի ընդհանուր թւին, հաշտւել եղելութեան հետ, ու ապրել այնպէս` կարծես ոչինչ չի եղել: Նիկոլիզմի դէմ պայքարը վաղուց արդէն ազգային անվտանգութեան հարց է դարձել:

Իսկ որեւէ մէկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչութեան, տեխնածին աղէտի, վայրի երթեւեկութեան, ոստիկանական բիրտ ուժի կամ թուրք-ադրբեջանական վնասարար ոտնձգութիւնների յաջորդ զոհը (թունաւորումներ, հիւանդութիւնների տարածում, առեւանգումներ եւ այլն):

Երկրում չկայ մարդկանց անվտանգութեան նւազագոյն մակարդակ: Միակ մարդը, որը պարսպապատւել է բացարձակ անվտանգութեամբ` ժողովրդի փողերով, հայ ժողովրդի կեանքի ու Հայրենիքի վաճառքի հաշւին բարգաւաճող դաւաճան-կապիտուլեանտն է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։