Հա

Քաղաքական

16/08/2022 - 13:35

«Ողբերգութիւն բանակի ու երկրի համար. 15 օրում 5 ոչ մարտական զոհ». Տիգրան Աբրահամեան

Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Զինւած ուժերի օգոստոս ամսւայ առաջին 15-օրեակի ոչ մարտական կորուստների վիճակագրութիւնն եմ նայում, որը եւս տեղով ողբերգութիւն է բանակի ու երկրի համար։

15 օրում 5 ոչ մարտական զոհ։

Եւս 2 զոհ Պաշտպանութեան բանակն ունեցել է օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։

Շուրջ 2 տասնեակ՝ տարբեր հանգամանքներով պայմանաւորւած վիրաւորումներ ՀՀ-ում եւ Արցախում, այդ թւում՝ ոչ մարտական պայմաններում։

Օգոստոսի 3-ի լոյս 4-ի գիշերը քնած ժամանակ յանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զօրամասի եռամսեայ վարժական հաւաքի մասնակից, պահեստազօրային շարքային Ատոմ Ռազմիկի Յարութիւնեանը (ծնւ. 1978թ.)։

____

Օգոստոսի 7-ին, արտակարգ դէպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարութեան Փրկարար ծառայութեան 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացւել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գիւղի վարչական շրջանում՝ Սեւանայ լճում լողալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի։

Աւելի ուշ պարզւել է, որ վերոնշեալ քաղաքացին եռամսեայ զօրահաւաքի մասնակից է, ով այդ պահին, դեռեւս անյայտ պայմաններում, գտնւել է այդ տարածքում։

_____

Օգոստոսի 7-ին յանկարծամահ է եղել N զօրամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալոյս Վռամի Յովհաննիսեանը (ծնւ. 1976 թիվ):

_____

Օգոստոսի 9-ին հանրապետութեան հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայւած N զօրամասի կրակային դիրքում յայտնաբերւել է պարտադիր ժամկէտային զինծառայող, շարքային Էրիկ Արմէնի Ղարսեանի (ծնւ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազէնային վիրաւորումով։

Տարւում է քննութիւն՝ դէպքի հանգամանքները լիարժէք պարզելու համար։

_____

Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զօրամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանուէլ Մեասնիկի Թադէոսեանի (ծնւ. 1981թ.) ինքնազգացողութիւնը: Չնայած անմիջապէս ցուցաբերւած բժշկական օգնութեանը` զինծառայողի կեանքը փրկել չի յաջողւել:

Նշանակւել է դատաբժշկական փորձաքննութիւն՝ մահւան պատճառը պարզելու համար»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։