Հա

Քաղաքական

16/08/2022 - 13:10

«Արւում է ամէն հնարաւորը, որպէսզի դեռ տեւական ժամանակ հայ ժողովուրդը չկարողանայ ոտքի կանգնել

Վերջին շրջանում բաւականաչափ յաճախակի դարձած՝ Երեւանի տարաբնոյթ հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերեալ կեղծ «ահազանգերը», որոնց հերթական ալիքն ակտիւացաւ «Սուրմալու»-ի աղէտալի պատահարին համընթաց, նաեւ այսօր, ակնյայտ նպատակային ուղեգիծ են պարունակում՝ հայ հասարկութեանը պահելու մշտական վախի, խուճապի եւ անհանգստութեան մթնոլորտում։

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«44-օրեայ աղէտալի պատերազմի հետեւանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխւել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթութիւն

Վերջին շրջանում բաւականաչափ յաճախակի դարձած՝ Երեւանի տարաբնոյթ հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերեալ կեղծ «ահազանգերը», որոնց հերթական ալիքն ակտիւացաւ «Սուրմալու»-ի աղէտալի պատահարին համընթաց, նաեւ այսօր, ակնյայտ նպատակային ուղեգիծ են պարունակում՝ հայ հասարկութեանը պահելու մշտական վախի, խուճապի եւ անհանգստութեան մթնոլորտում։

Հաշւի առնելով նշւած ուղեգծի յստակ միտումը՝ չի կարելի բացառել, որ այն նաեւ Հայաստանի արտաքին թշնամիների՝ մեր երկրի եւ ժողովրդի դէմ իրականացւող տեղեկատւական-հոգեբանական պայքարի առարկայական բաղադրիչներից է։

Այս հարցում, իհարկէ, մենք էլ բոլոր հնարաւոր մակարդակներում՝ յանցաւոր անփութութեամբ, անկազմակերպւածութեամբ, անտարբերութեամբ, փնթիութեամբ աջակցում ենք նրանց։

Աւա՜ղ, 44-օրեայ աղէտալի պատերազմի հետեւանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխւել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթութիւն։ Դրա շրջանակում արւում է ամէն հնարաւորը, որպէսզի դեռ տեւական ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ ժողովուրդը չկարողանայ ոտքի կանգնել, վերականգնւել, որպէսզի շատ աւելի դիւրին եւ անարգել իրականացւեն կիսատ մնացած ծրագրերը։ Սա Հայաստանի շուրջ եւ ներսում, Արցախում իրականացւող հակահայ քաղաքականութեան կարեւոր շերտերից մէկն է՝ միտւած հայկական պետականութեան վերջնական վերացմանը։

Անելիքը... ձախողել թշնամական դաւադիր ծրագրերը բոլոր հնարաւոր մակարդակներում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։