Հա

Քաղաքական

17/08/2022 - 13:45

«Ոչ մարտական կորուստների հարցում սխալները շտկելու համար լուրջ բան չի արւում». Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է զինւած ուժերի ոչ մարտական կորուստների վերջին տասնհինգօրեայ վիճակագրութեանը։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է զինւած ուժերի ոչ մարտական կորուստների վերջին տասնհինգօրեայ վիճակագրութեանը։

Ակնյայտ է, որ այսօր զինւած ուժերում կան կարգապահութեան հետ կապւած բաւական լուրջ խնդիրներ, որոնցով էլ պայմանաւորւած են վերջին կէս ամսում գրանցւած դէպքերը, իսկ միւս կողմից բուժապահովումը եւ համապատասխան յանձնաժողովների գործունէութիւնը փաստացի ունեցել են մեծ տապալումներ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

Նշենք, որ հայկական ԶՈՒ ոչ մարտական կորուստների թիւը վերջին 15 օրում հասել է 5-ի։

«Եռամսեայ հաւաքի մասնակիցը զօրակոչվելուց երկու-երեք օր յետոյ մահանում է, իսկ աւելի ուշ պարզւում է, որ զօրակոչից առաջ պատշաճ բուժզննում կամ հետազօտութիւն չի իրականացւել, եւ փաստացի ունենք մահւան դէպք։ Զինւած ուժերի ցանկացած զինծառայող` լինի պայմանագրայի՞ն, թէ պարտադիր ժամկէտային, պէտք է մշտապէս լինի համապատասխան ծառայութիւնների բժշկական վերահսկողութեան ներքոյ, մարտական հերթապահութիւնից առաջ պարտադիր անցնի բուժզննում։ Մարդուն, անկախ առողջական վիճակից, մարտական հերթապահութեան մէջ ընդգրկելն ինքնին բաւականին լուրջ խնդիր է»,- ասաց Աբրահամեանը։

Նրա կարծիքով` նման դէպքերը միայն օգոստոսին չեն գրանցւել, ուստի պէտք է ուշադրութիւն դարձնել նաեւ այն հանգամանքի վրայ, որ չնայած տարբեր ուղղութիւններով ակնյայտ տապալումներին` համապատասխան վերլուծութիւններ չեն արւում, կամ եթէ նոյնիսկ արւում են, ապա սխալների շտկման ուղղութեամբ որեւէ լուրջ գործընթաց տեղի չի ունենում, էլ չենք խօսում պատասխանատւութեան ինստիտուտի մասին, որը, ըստ Աբրահամեանի, լիարժէքօրէն բացակայում է։

«Անկախ նրանից, թէ ինչ է ասում զօրակոչւողը, համապատասխան յանձնաժողովները ստեղծւում են հէնց նրա համար, որ ծառայութեան համար ոչ պիտանի անձինք չզօրակոչւեն, որովհետեւ նրանց զօրակոչը կարող է յանգեցնել նոյնիսկ մահւան դէպքերի»,- շեշտեց Աբրահամեանը։

Նրա խօսքով` կոնկրետ վերջին դէպքերն աւելի շատ կապւած են զինծառայողների առողջական վիճակի հետ, բայց ընդհանուր առմամբ կարգապահական խնդիրները, որոնք յանգեցնում են ոչ մարտական կորուստների, բնականաբար հետեւանքն են զինւած ուժերում ստեղծւած բարոյահոգեբանական վիճակի։ Ըստ նրա` միշտ հեշտ է ներքեւի օղակներում փնտրել պատասխանատուներ եւ ամէն ինչ բարդել նրանց վրայ, թէեւ դէպքերի գրանցման դէպքում այսպէս թէ այնպէս նրանք պատասխանատւութեան իրենց բաժինն ունեն, սակայն իրաւապահ մարմինների խնդիրն է ամբողջութեամբ պարզել հանգամանքներն ու բոլոր օղակների մեղաւորութեան աստիճանը։

Աբրահամեանի պնդմամբ` եթէ 44-օրեայ պատերազմից յետոյ դասեր քաղւէին հայկական բանակում ստեղծւած իրավիճակից եւ դրա հետեւանքով գրանցւող միջադէպերից, ապա այսօր ցաւալի իրադարձութիւնների մասին չէինք խօսի։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։