Հա

Քաղաքական

18/08/2022 - 08:30

«Վշտակցում ենք, սգում եւ կիսում այս աղէտի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցաւը»․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքն իր ցաւակցութիւնն է յայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթիւնի զոհերի ընտանիքներին, հարազատներին։

«Հայաստան» դաշինքն իր ցաւակցութիւնն է յայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթիւնի զոհերի ընտանիքներին, հարազատներին։

Վշտակցում ենք, սգում եւ կիսում այս աղէտի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցաւը։ Ապաքինում ենք մաղթում վիրաւորում ստացած անձանց:

Պատկան մարմինները պարտաւոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի եւ օբիեկտիւ քննութեան միջոցով բացայայտելու այս աղէտի բոլոր պատճառներն ու մեղաւոր անձանց եւ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագայ համանման աղէտները:

Հանրութեան կողմից ողջամտօրէն բարձրաձայնւել է այն հարցադրումը, թէ ինչով էր պայմանաւորւած ուժային, յատկապէս ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծաւալով օգտագործման բացակայութիւնը փրկարարական աշխատանքների մէջ:

Հանրութեանը չդադարող ահաբեկման մէջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղէտների յանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կը սթափեցնէր իշխանութեանը, որի ապաշնորհ կառավարման հետեւանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսւում է ոչ թէ երկրի ու ժողովրդի իրական անվտանգութիւնը երաշխաւորելուն, այլ՝ բացառապէս իշխանութիւնը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն:

 

«Հայաստան» դաշինք

17 օգոստոսի 2022թ․

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։