Հա

Քաղաքական

18/08/2022 - 12:20

«Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան

Պատճառը ՀՀ իշխանութիւնների ակնյայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողութիւններով, հանդիպումներով, պաշտօնական այցերով փորձում են ցոյց տալ, որ շարունակում են հայ-ռուսական յարաբերութիւններն այն ոգով, այն տրամաբանութեամբ, ինչպէս դա աւանդաբար եղել է, բայց իրականութեան մէջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականօրէն հակադրւած են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի շուրջ զարգացումները եւս հակառուսական գործընթացներ են:

«alikonline.ir» - Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարեանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից ՀՀ ԱԳՆ-ին փոխանցւած բողոքի նոտան ուղղւած է ՀՀ կառավարութեանը:

«Այսինքն՝ ստացւում է, որ Ռուսաստանի կառավարութիւնն անհանգստութիւն է յայտնում ոչ թէ լրատւամիջոցների հրապարակումների, այլ ՀՀ կառավարութեան գործողութիւնների կապակցութեամբ, հակառակ դէպքում՝ նրանք իրենց անհանգստութիւնը կարող էին այլ ձեւերով յայտնել: Դա նշանակում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարութիւնների միջեւ փոխյարաբերութիւններում ամէն ինչ չէ, որ հարթ է ընթանում:

Պատճառը ՀՀ իշխանութիւնների ակնյայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողութիւններով, հանդիպումներով, պաշտօնական այցերով փորձում են ցոյց տալ, որ շարունակում են հայ-ռուսական յարաբերութիւններն այն ոգով, այն տրամաբանութեամբ, ինչպէս դա աւանդաբար եղել է, բայց իրականութեան մէջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականօրէն հակադրւած են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի շուրջ զարգացումները եւս հակառուսական գործընթացներ են:

«Միակ կողմը, որին այս պահին ձեռնտու չէ ռուս խաղաղապահների ներկայութիւնն Արցախում, Ադրբեջանն է, եւ նրանք իրենց տեսակէտները միահիւսում են Փաշինեանի մօտեցումների հետ: Ստացւում է, որ եթէ տարածաշրջանում այդ երկու երկրները դէմ են խաղաղապահների՝ այնտեղ գտնւելուն, ապա ի՞նչ հիմքով նրանք պէտք է գտնւեն այնտեղ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ «Սուրմալու»-ի դէպքերն ինչո՞ւ են փորձում Ռուսաստանի հետ կապել, նա պատասխանեց.

«Ընդհանուր հակառուսականութեան մէջ պէտք է ձեւաւորել նաեւ հասարակական տրամադրութիւններ, իսկ դրանց համար նման ողբերգութիւնները, որոնք բարոյահոգեբանական իմաստով ցնցում են ողջ հասարակութեանը, ստանում են որոշակի արձագանգներ՝ այդ տրամադրութիւնները նաեւ այդ ձեւով զարգացնելու համար: Ռուսական կողմը շատ լաւ իրավիճակը գնահատում է, եւ ԱԳՆ կողմից ԱԳՆ-ին ուղղւած բողոք արտայայտելը լաւ բանի մասին չի վկայում: Հետեւանքները հետագայում կերեւան»:

Այսօր (օգոստոսի 17-ին, Խմբ.) Տիգրան Աւինեանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ այնտեղ է՝ որպէս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ եւ որպէս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կողմից առաջադրւելիք քաղաքապետի թեկնածու։ Էդգար Ղազարեանը նկատեց՝ Տիգրան Աւինեանն իշխանազաւթող խմբի ներկայացուցիչ է եղել, որը, ըստ նրա՝ օգնել է, որպէսզի այդ իշխանութիւնը ծառայեցւի հայ ժողովրդի թշնամիների շահերին.

«Ինչպէս նրանք զաւթել են իշխանութիւնը, մի քիչ աւելի արագ տեմպերով կը հեռացւեն 2022թ. օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00 սահմաններում: Ժամը 17:00-ին հանրահաւաք ենք հրաւիրել, մինչ լինեն ելոյթներ, բանակցութիւններ, դրանից յետոյ՝ կառավարութեան արտահերթ նիստ, եւ այլն, դա մի 4 ժամ կը տեւի»:

Նա շեշտեց, որ Փաշինեանն ու իր ղեկավարած թիմն իրականացնում են գործողութիւններ, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ.

«Նիկոլ Փաշինեանն իր գաղափարներով, իր գործունէութեամբ, միգուցէ՝ նաեւ արտաքնապէս, շատ աւելի համապատասխանում է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտօնին: Իմիջիայլոց, Ադրբեջանի միւս փոխվարչապետը՝ Շահին Մուստաֆաեւը, նոյնպէս Տաւուշի մարզից է, իհարկէ, ի տարբերութիւն Փաշինեանի՝ ստացել է երկու բարձրագոյն կրթութիւն, որոնցից մէկը՝ Հայաստանում, Փաշինեանին դա չի յաջողւել, խօսում է հայերէն, բայց գաղափարական գործունէութեան իմաստով կարող է նշանակւել Ադրբեջանի փոխվարչապետ»:

Էդգար Ղազարեանը կարծում է, որ օգոստոսի 23-ին Հանրապետութեան հրապարակը լիքն է լինելու մարդկանցով, ովքեր գնալու են ընտանիքներով, բարեկամներով՝ եռագոյն դրօշներով եւ բարձր տրամադրութեամբ՝ մի պարզ խօսակցութիւն լսելու համար.

«Դա կը լինի իմ խօսակցութիւնը Նիկոլ Փաշինեանի հետ՝ իր հրաժարականի պահանջով: Փաշինեանին խնդրում եմ, որպէսզի այդ օրը շուտ չլքի աշխատավայրը: Ինքը ՀՀ պատմութեան մէջ միակ վարչապետն է, որ ժամը 6-ին աւարտում է իր աշխատանքը, նման պաշտօնեայ երեւի չենք ունեցել: Ես նրան խնդրել եմ, որ այդ օրը գոնէ մէկ ժամ աւել մնայ աշխատավայրում, նախապէս հաւաքի աշխատասենեակից բոլոր անձնական իրերը, որպէսզի դրա վրայ յաւելեալ ժամանակ չծախսւի, սեղանին թողնելով մի հատ A4 ֆորմատի սպիտակ թուղթ եւ Հրայր Թովմասեանից վերցրած գրիչը՝ հրաժարականի դիմումի համար»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։