Հա

Քաղաքական

24/08/2022 - 11:45

«Առաջիկայում սպասւող բանակցութիւնների օրակարգից տեսանելի է 3 վտանգաւոր հարց, այսպէս կոչւած, «զանգեզուրեան միջանցքի», Արցախի ապառազմականացման եւ «Լաչինի միջանցքի» խնդիրները». Աբրահամեան

Թուրքիայից, Ադրբեջանից եւ ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցւող ազդակներից ակնյայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգաւոր փուլ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Թուրքիայից, Ադրբեջանից եւ ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցւող ազդակներից ակնյայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգաւոր փուլ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Առաջիկայում սպասւող հանդիպում/բանակցութիւնների օրակարգից նւազագոյնը տեսանելի է 3 վտանգաւոր հարց, այսպէս կոչւած, «զանգեզուրեան միջանցքի», Արցախի ապառազմականացման եւ «Լաչինի միջանցքի» խնդիրները։

«Զանգեզուրեան միջանցքի» թեման վաղուց է դուրս եկել ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան օրակարգերից եւ այն մեծ տարածաշրջանի համատեքստում է քննարկւում։

Ինչ վերաբերւում է Արցախի ապառազմականացման պահանջին, ապա դրա առաջին քայլը ՀՀ իշխանութիւնն արել է՝ 2021-ից դադարեցրել է զօրակոչը դէպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։

Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապէս կազմալուծել ՊԲ-ն, ինչպէս նաեւ՝ ռազմականացւած միւս կառոյցները։

Ինչ վերաբերում է «Լաչինի միջանցքին», ապա նոր երթուղու փոփոխութեամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, այլ ոչ թէ միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրների է յանգեցնելու։

Ունի՞ ռեսուրս, հնարաւորութիւն, կամք ՀՀ իշխանութիւնը՝ կանխելու կամ մեղմելու մեզ մօտեցող նոր սպառնալիքները։

Միանշանակ՝ ոչ։

Ունի՞ Հայաստանը ստեղծւած բարդ ռազմաքաղաքական իրադրութիւնից դուրս գալու նւազագոյն կորուստներով։

Միանշանակ՝ այո, սակայն առաջին նախապայմանն այս իշխանութեան անյապաղ հեռացումն է։

Առանց այս նախապայմանի իրագործման շարունակելու ենք արձանագրել նոր աղէտներ, նոր կորուստներ, նոր ջախջախում»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։