Հա

Քաղաքական

24/08/2022 - 13:20

«Մենք մնացել ենք պարտւած իշխանութեան ձեռքում, որքան այս իշխանութիւնները մնան, ունենալու ենք նոր պարտութիւններ». քաղաքագէտ

Մեր հայրերը, պապերը 32 տարի առաջ ջանք ու եռանդ չխնայեցին՝ իրենց երազանքը կեանքի կոչելու համար, բայց վերջին երկու տարիներին մենք անգամ չենք կարող խօսել այն յաջողութիւնների մասին, ինչը գրանցել ենք նախորդ 30 տարիների ընթացքում: 

«alikonline.ir» - Մեր հայրերը, պապերը 32 տարի առաջ ջանք ու եռանդ չխնայեցին՝ իրենց երազանքը կեանքի կոչելու համար, բայց վերջին երկու տարիներին մենք անգամ չենք կարող խօսել այն յաջողութիւնների մասին, ինչը գրանցել ենք նախորդ 30 տարիների ընթացքում: Մենք ազգովի պէտք է միաւորւենք ու մէկ ընդհանուր որոշման գանք, եւ այդ միասնական որոշումը կեանքի կոչենք, բայց այսօրւայ դրութեամբ արդեօք՞ մեր ազգը միասնական է, որպէսզի կարողանայ միասնական որոշումներ կայացնել՝ ոչ, մենք 30 տարիների ընթացքում ունեցել ենք շատ բացթողումներ, բայց գոնէ ազգային միասնութեան էլեմենտներ ենք ունեցել, հիմա դա էլ չունենք, 30 տարի ունեցել ենք մեծացած հայրենիք, իսկ հիմա հերիք չի փոքրացած է, սահմաններն էլ օկուպացւած են:

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է հնչեցրել քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը:

«Մենք պէտք է հասկանանք, որ պատմութեան մէջ բոլոր ազգերն էլ ունեցել են պարտութիւններ, բայց կարողացել են այդ պարտութիւնից դասեր քաղեն, հասկանան՝ ինչ ռեսուրսներ ունեն եւ դրանց վրայ կառուցեն իրենց վերելքը, իսկ մենք կարծես դասեր չենք քաղում, մենք մնացել ենք պարտւած իշխանութեան ձեռքում, պարտւած իշխանութեան օրօք անընդհատ պարտութիւններ ենք ունենալու, դրա համար էի ասում՝ պարտւած իշխանութիւնը ինքնակամ եւ գիտակցաբար պէտք է հեռանայ, որպէսզի հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք, իսկ հայ ազգի միակ ռեսուրսը միասնութիւնն է, որը հիմա չուենք: Եթէ այս իմաստով նայենք, որքան այս իշխանութիւնները մնան, ունենալու ենք նոր պարտութիւններ, մինչեւ նրանք գիտակցւած կը հեռանան կամ աշխարհաքաղաքական առումով իրավիճակը կը հասնի այն կէտին, որ փոփոխութիւն տեղի կունենայ ու նոր հնարաւորութիւն կը բացւի մեզ համար, կօգտագերծե՞նք մենք այդ շանսը, թէ՝ ո՞չ, դա այլ հարց է»,- ասաց Պօղոսեանը:

Քաղաքագէտի խօսքով՝ այս պահին պէտք են ազգային ուժեր, որոնք ողջ ժողովրդին եւ կը ձեւաւորեն ազգային պետութիւն.

«Մարդկանց մի մասը համակերպւել է պարտութիւնների հետ, մի մասն էլ պայքարում է: Իսկ հասարակութեանը այն հատւածը, որը համակերպւել է կորուստներին, արդեօ՞ք ստացել է քաղաքական այն մեսիջը, որով կոգեւորւի, կոգեշնչւի ու կը պայքարի, երբ 1988թ-ի շարժումը սկսեց, մարդիկ կային, որ Ղարաբաղի տեղը չեն իմացել, բայց եղան առաջնորդներ, ովքեր ոգեշնչեցին եւ տէր կանգնեցին ազգին: Հիմա էլ պէտք են ազգային ուժեր, որոնք կը միաւորեն ազգին եւ ազգային պետութիւն կը ձեւաւորեն, մեզ ազգային ուժեր են պէտք, որ պատրաստ են պայքարի, հիմա եթէ ձեր առաջնորդը պատրաստ չէ պայքարի, խուսափում է, ու տանում է պարտութիւնների, բնականաբար, մշտապէս, պարտութիւններ ենք ունենալու»,- ասաց Թեւան Պօղոսեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։