Հա

Քաղաքական

27/08/2022 - 14:10

Քայլերթ եւ հանրահաւաք՝ նւիրւած Արցախի Հանրապետութեան հռչակմանը

Արցախի Հանրապետութեան օրւայ առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցութիւնների նախաձեռնութեամբ սեպտեմբերի 2-ին յայտարարւում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին:

Արցախի Հանրապետութեան օրւայ առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցութիւնների նախաձեռնութեամբ սեպտեմբերի 2-ին յայտարարւում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին:

Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատութեան հրապարակից (Կոլցեւոյ) բոլոր քաղաքացիներին եւ մայրաքաղաքի հիւրերին հրաւիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենայ հանրահաւաք՝ նւիրւած Արցախի Հանրապետութեան հռչակմանը: 

Արցախի ժողովուրդը հաւատարիմ է իր զաւակների արեամբ հաստատւած, հազարաւոր նւիրեալների յամառ աշխատանքով ու քրտինքով կերտւած ինքնիշխան պետականութեանը: Մասնակցելով երթ-հանրահաւաքին, մենք միանում ենք ազատութեան համար շարունակւող պայքարին՝ աշխարհին ի ցոյց դնելով մեր միասնականութիւնը եւ մեր իրաւունքներին տէր կանգնելու կամքն ու վճռականութիւնը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է:

 

ԱՀ Ազգային ժողով

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։