Հա

Քաղաքական

29/08/2022 - 15:00

Վերստին կը յառնենք, եթէ սպանենք մեր միջի ՀՀՇ-իզմ-նիկոլիզմը

Առաջին հայեացքից ազգայնականութիւնը չխրախուսող եւ լիբերալ արժէքների քարոզիչ Եւրոպան ու գլոբալ առումով Արեւմուտքն Ուկրայինայում քարոզում են ոչ միայն ազգայնականութիւն, այլեւ ամէն ջանք գործադրում են, որ Ուկրայինայում վերականգնւի կամ նորովի ստեղծւի ֆաշիստական վարչակարգ ու համակարգ, ինչպէս նաեւ ֆաշիզմի գաղափարախօսութեամբ առաջնորդւող հասարակութիւն։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Առաջին հայեացքից ազգայնականութիւնը չխրախուսող եւ լիբերալ արժէքների քարոզիչ Եւրոպան ու գլոբալ առումով Արեւմուտքն Ուկրայինայում քարոզում են ոչ միայն ազգայնականութիւն, այլեւ ամէն ջանք գործադրում են, որ Ուկրայինայում վերականգնւի կամ նորովի ստեղծւի ֆաշիստական վարչակարգ ու համակարգ, ինչպէս նաեւ ֆաշիզմի գաղափարախօսութեամբ առաջնորդւող հասարակութիւն։

Ճիշտ նոյնկերպ Արեւմուտքը նորովի խրախուսեց վրացական ազգայնականութիւնը, որը Սահակաշւիլու օրօք վերաճեց ֆաշիզմի՝ այն աստիճան, որ սահմանին Պարոյր Սեւակի գիրքը յայտնաբերւելու դէպքում հայազգի ուղեւորը յայտարարւում էր պետութեան թշնամի։

Այդ նոյն Արեւմուտքը մերօրեայ Հայաստանում միլիոնաւոր դոլարներ է ծախսում ճիշտ հակառակ ուղղութեամբ, այն է՝ հայկական ազգայնականութիւնը ոչնչացնելու, ազգային արժէքները, կրօնը, ազգային ինստիտուտները, հասարակական-քաղաքական ուժերը կազմաքանդելու, փոխարէնը՝ այլասերում, պիղծ եւ կործանարար համակարգեր ներդնելու համար։

Սա՛ է «բարձր արժէքներ» դաւանող Արեւմուտքի վարքագիծը։ Եւ կապիկի այս վարքագծի տէր միջազգային հանրութեան հնարաւոր դատապարտումներն ու Հայաստանին ագրեսոր համարելու հնարաւոր պարագան թմբկահարելով՝ ժամանակին Տէր-Պետրոսեանի վարչակարգը ոչ միայն չմտաւ արդէն անձնատուր եղած եւ գրեթէ դատարկւած Նախիջեւան, այլեւ անխնայ կասեցրեց Արցախի ազատագրման գործընթացը՝ արհեստական բազմաթիւ դժւարութիւններ ստեղծելով դէպի Քռի աւազան առաջացող հայկական զօրաջոկատների համար։

Ցաւօք, հետագայ տարիներին եւս ոչ միայն ապրեց, այլեւ, ի վերջոյ, յաղթանակեց ՀՀՇ-իզմի այս ստրկամիտ մտածողութիւնն ու մօտեցումը՝ վերաճելով մերօրեայ ողբերգութեան առանցքային հիմնաքարի։

Ապրեց ու յաղթանակեց, քանզի հիմնարար գնահատականներ չտրւեցին ՀՀՇ-ին եւ վերջինիս կործանարար մօտեցումներին. չլուծարւեց ՀՀՇ-ական բանդաների օրօք (1995թ.) ձեւաւորւած խորհրդարանը, այն շարունակեց գործել, եւ այդ նոյն ՀՀՇ-ական խունտայի ներկայացուցիչները հասցրեցին սողալ այս ու այն տեղ՝ վերստին մնալով ջրի երեսին։ Նրանք թէեւ հագան նոր դիմակներ եւ հաճոյքով ստանձնեցին նոր դերեր, սակայն թաքուն պահպանեցին իրենց սրտի ՀՀՇ-իզմը։

Տարիների ընթացքում արեւմտեան կազմաքանդիչ ուժերի աննախադէպ ակտիւացմանը զուգահեռ ՀՀՇ-ն նորովի բողբոջեց, ծաղկեց, ներւեցին ու բանտերից ազատւեցին Նիկոլը, Գռզոն՝ իրենց թաշախուստով, անգամ հին ու կործանարար այդ խմբակի որոշ ներկայացուցիչներ ստացան պաշտօններ (Ալեքսան Արզումանեան, Տիգրան Յակոբեան եւ այլք)։

Արդիւնքում՝ ՀՀՇ-իզմը յաղթանակեց եւ իշխանութեան ղեկին յայտնւեց «նիկոլիզմի» կերպարանքով: Վերջինիս տրիումֆի դոփիւնների տակ կարճ ժամանակում ամբողջութեամբ օտարւեց Արցախը, մեր աչքի առջեւ ջախջախւում է Հայաստանի պետականութիւնը, իսկ հայ ժողովրդին խրոխտ քայլերով տանում են ստրկութեան։

Յ.Գ. Ճիշտ հակառակը՝ այդ նոյն Արեւմուտքը կամ միջազգային հանրութիւնը Թուրքիային, այժմ նաեւ՝ Ադրբեջանին, յարգում է եւ հաշւի նստում նաեւ այն բանի համար, որ Թուրքիան աշխարհի քթի տակ 1974թ. նւաճեց Հիւսիսային Կիպրոսն ու աշխարհում միակ պետութիւնը լինելով, ով ճանաչել է այն, պահում է իր ձեռքում՝ առաջիկայ հազարամեակում այն յանձնելու որեւէ ծրագիր չունենալով։

Նոյնկերպ Հայաստանին աշխարհը յարգում էր եւ հաշւի նստում հէնց Արցախի նւաճման համար։

Եւ վերստին կը լինենք ոչ թէ ագրեսոր, այլ տարածաշրջանային վագր ու բոլորի կողմից ընդունւած, եթէ սպանենք մեր մէջ ՀՀՇ-իզմ-նիկոլիզմն ու գծենք ա՛յ այս՝ իրական ու երկարատեւ խաղաղութեան քարտէզը։

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

  • «Մենք քոչւոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, եւ պետութիւնը արագօրէն պիտի ձեռնարկի մեր պաշտպանութիւնը». Վ. Սարգսեան
    «Մենք քոչւոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, եւ պետութիւնը արագօրէն պիտի ձեռնարկի մեր պաշտպանութիւնը». Վ. Սարգսեան

    Էս կրկեսի վերջը պիտի տրւի, մենք քոչվոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, եւ պետութիւնը արագօրէն պիտի ձեռնարկի մեր պաշտպանութիւնը, այլ ոչ թէ ինչ որ ՀԿ-ներ էս կապիկութիւնների ֆոնին հերոսանան, փող հաւաքեն, հասարակութեան հայրենասիրական մղումները պարպեն ու վերջում էլ կարող է յանկարծ ասեն` մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում, սաղ մէկ են, այն է` նիկոլ վարչապետ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Yerkir.am-ի խմբագիր Վահէ Սարգսեանը:

  • Հայրենավաճառի ուշացած խոստովանանքը
    Հայրենավաճառի ուշացած խոստովանանքը

    2020 թ. պատերազմը մեկնաբանելիս ասում է՝ «...ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ էդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինեւ ո՞ւր պէտք է զիջեմ, որ ամէն ինչ աւարտւի...»:

  • «Ինչքա՞ն ապուշ պիտի լինի մարդ, որ հաւատայ Ադրբեջանի հետ հաշտութեանը». Վահէ Սարգսեան
    «Ինչքա՞ն ապուշ պիտի լինի մարդ, որ հաւատայ Ադրբեջանի հետ հաշտութեանը». Վահէ Սարգսեան

    Ասեմ՝ եթէ որեւէ մէկը մտածում է՝ նիկոլը չգիտէր, թէ ինչ էր / է սպասւում արցախահայութեանն՝ Արցախը Ադրբեջանին յանձնելուց յետոյ, կարճ ասած՝ եթէ չգիտէր սպասւելիք ցեղասպանութեան մասին, ապա հէնց այդ մէկը ինքն է կամ խաբւածը, կամ միամիտը:

  • «Ապաւինե՛նք 1992-ի խորհրդին». Վահէ Սարգսեան
    «Ապաւինե՛նք 1992-ի խորհրդին». Վահէ Սարգսեան

    1992-ի խորհուրդը պէտք է մտցնել ամէն հայի սիրտ, հայութիւնը պէտք է ապրի 1992-ի խորհրդով, 1992-ի ռիթմով. յիշելով, հաւատալով, չկոտրւելով, յամառելով, պոռթկալով պիտի շրջե՛լ այս Մեծ կործանման ընթացքը…

  • 90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին
    90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին

    Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի կողմից հայ լրագրութեան առաջնեկ «Ազդարար» ամսագրի (Մադրաս, 1794-1796 թթ.) հիմնադրումից շուրջ 100 տարի անց՝ հայ առաջին քաղաքական կուսակցութիւններից մէկը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայրենիքի ամենատարբեր հատւածներում, Սփիւռքի հեռաւոր եւ մօտ գաղթօջախներում սկզբնաւորելու էր տասնեակ, հետագայում՝ հարիւրաւոր պարբերականների ընթացքը, որոնք ՀՅԴ կազմակերպական կառոյցների, գաղափարական հնոցների հետ հայրենիքում եւ աշխարհի բազմաթիւ անկիւններում կռիւ էին տալու յանուն հայ ժողովրդի յարատեւման, հայկական շարունակականութեան ապահովման:

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։