«Փաստինֆօ»-ի հաղորդմամբ՝ 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինեանն ԱԺ-ում յայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով 243 զինծառայողի գտնւելու վայրն անյայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ. փետրւարի 9-ին Փաշինեանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տւեալներ՝ նշելով, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանն ունի 217 անհետ կորած։
«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը թաքցրել է Արցախեան երրորդ՝ 44-օրեայ պատերազմի հետեւանքով անհետ կորած համարւող քաղաքացիների իրական թիւը՝ ԱԺ բարձր ամբիոնից։
«Փաստինֆօ»-ի հաղորդմամբ՝ 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինեանն ԱԺ-ում յայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով 243 զինծառայողի գտնւելու վայրն անյայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ. փետրւարի 9-ին Փաշինեանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տւեալներ՝ նշելով, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանն ունի 217 անհետ կորած։
Մինչդեռ, պարզւում է, որ Հայաստանից անհետ կորած համարւողների թիւը պատերազմի հետեւանքով շատ աւելի մեծ է, քան ներկայացնում էին իշխանութիւնները։ ՄԻՊ Քրիստինէ Գրիգորեանը, այսօր ներկայացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի 2022թ. օգոստոսին ներկայացրած տւեալները, յայտնել է, որ 2020թ. 44-օրեայ պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անյայտ կորած է համարւում:
Այս թիւն էլ ընդդիմութիւնը չի հրապարակել, որ իշխանութիւններն ասեն կեղծում են, այլ ՔՊ-ի կողմից ընտրւված ՄԻՊ-ը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի տւեալները։ Սա եւս մէկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը թաքցնում է, խեղաթիւրում է 44-օրեայ պատերազմին առնչւող բոլոր տւեալները, փաստերը, ինչպէս կեղծում է մեր օրերի պատմութիւնը։