Հա

Քաղաքական

31/08/2022 - 14:10

Հայաստան-Արցախ երթեւեկութիւնն արդէն իրականացւում է Բերձորը շրջանցող երթուղով

Արցախի ներքին գործերի նախարարութիւնն իրազեկում է, որ Արցախի Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն եւ հակառակ ուղղութեամբ երթեւեկութիւնն արդէն իրականացւում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

«alikonline.ir» - Արցախի ներքին գործերի նախարարութիւնն իրազեկում է, որ Արցախի Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն եւ հակառակ ուղղութեամբ երթեւեկութիւնն արդէն իրականացւում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը: Գրում է Hetq.am-ը:

«Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսւում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործւում է: Ճանապարհի երկայնքով տեղակայւել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացւած ծառայութիւն են իրականացնում նաեւ Արցախի ՆԳՆ ոստիկանութեան ճանապարհային ոստիկանները եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը»,- ասւում է Արցախի ներքին գործերի նախարարութեան հաղորդագրութիւնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։