Հա

Քաղաքական

02/09/2022 - 11:30

Սեպտեմբերի 2-ը ԼՂՀ հռչակման օրն է

Արցախի Հանրապետութիւնը 31 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութիւնը 31 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում:

Այդպիսով, իրականացւեց մի իրաւունք, որն արտացոլւած էր այն ժամանակ գործող օրէնսդրութեան մէջ, մասնաւորապէս 1990թ. ապրիլի 3-ին ընդունւած օրէնքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարութիւններին իրաւունք տրամադրել ինքնուրոյն կերպով որոշելու սեփական պետաիրաւական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում:

1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միութեան պաշտօնական անկումից ընդամէնը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացւեց հանրաքւէ, որի ընթացքում ազգաբնակչութեան ճնշող մեծամասնութիւնը՝ 99,89 տոկոսը, արտայայտւեց Ադրբեջանից լրիւ անկախանալու օգտին: Դրան հետեւած խորհրդարանական ընտրութիւններում ընտրւեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարութիւնը: Անկախ ԼՂՀ կառավարութիւնը իր պարտականութիւնների իրականացմանն անցաւ բացարձակ շրջափակման եւ նրան հետեւած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Ստեղծւած իրավիճակում Բաքւի պատասխան գործողութիւնները չուշացան։ 1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծւեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախեան ազատամարտը։ Պատերազմի յորձանուտում ձեւաւորւեց հայկական բանակը, որը կարողացաւ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնը։

Ադրբեջանի խնդրանքով 1994թ մայիսի 12-ին ստորագրւում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների կողմից:

Անկախութիւնից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին համաժողովրդական հանրաքւէի միջոցով արցախցիներն ընդունեցին պետութեան ու հասարակութեան հիմնական օրէնքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։