Հա

Քաղաքական

02/09/2022 - 13:30

Փաշինեանի կողմից արւող ցանկացած քայլ Ալիեւի ծրագրի մի մաս է

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանն երէկ՝ «Հրապարակ TV»-ի տաղաւարում անդրադառնալով օգոստոսի 31-ի բրիւսէլեան եռակողմ հանդիպմանն, ասաց, որ պատերազմից յետոյ դաւաճան իշխանութիւնից որեւէ լաւ բան պէտք չէ սպասել։

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանն երէկ՝ «Հրապարակ TV»-ի տաղաւարում անդրադառնալով օգոստոսի 31-ի բրիւսէլեան եռակողմ հանդիպմանն, ասաց, որ պատերազմից յետոյ դաւաճան իշխանութիւնից որեւէ լաւ բան պէտք չէ սպասել։ Մինասեանը նշեց, որ Փաշինեանի կողմից արւող ցանկացած քայլ հայ ժողովրդին ստորացնելու համար է եւ Ալիեւի ծրագրի մի մաս է։ Մինասեանը նկատեց, որ ցանկացած քննարկւող քայլ, լինի դա խաղաղութեան պայմանագիր, թէ այլ բանակցային գործընթաց, դրանք բոլորն էլ մեր պետութիւնը դէպի ոչնչացում տանող քայլեր են։

«Ուշադիր եթէ հետեւենք, ակնյայտ է, որ այսօր Ադրբեջանի ծրագրի իրականացման շրջափուլում ցանկացած եւրոպական կառոյց աւելի մեծ տեղ է յատկացնում Ադրբեջանին, քան թէ Հայաստանին»,- ասաց Մինասեանը։

Անդրադառնալով Արցախի ՊՆ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանին կալանաւորելու որոշմանն ու նրան Շուշիի յանձնման մէջ մեղադրելը, զինւորականների դէմ քրէական գործերի յարուցումը նպատակ ունեն շեղել ուշադրութիւնը թիւ մէկ մեղաւորից եւ որ սա պարզապէս մեղաւորներ գտնելու քաղաքականութիւն է։

Արծւիկ Մինասեանը չբացառեց, որ Ալիեւի պահանջները բաւարարող Նիկոլ Փաշինեանը Արցախեան ազատամարտերի մասնակից բազմաթիւ հերոսների նկատմամբ հետապնդում սկսեն եւ մի օր էլ արտանայանձնեն Ադրբեջան։

«Ակնյայտ է, որ Ալիեւն իր յոխորտանքներով, իր բազմաթիւ հրապարակւած սպառնալիքներով թիրախաւորել է ոչ միայն Հայաստանի Հանրապետութիւնը, հայ ժողովրդին՝ յատկապէս մեր թիւ մէկ անվտանգութեան երաշխաւոր հայկական բանակին։ Եւ յայտարարել է, որ ցանկացած անձ, որը որ կռւել է կամ մասնակցել է Ադրբեջանի դէմ պատերազմին՝ նրանք պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն։ Եւ երբ այս իշխանութիւնը, այս ռեժիմը, այսպիսի հանդիպումից առաջ եւ ոչ միայն այս դէպքում՝ տարբեր ժամանակահատւածներում նման գործողութիւն է իրականացնում, դա նշանակում է, որ այս մարդն ընդամէնը բաւարարում է Ալիեւի ցանկութիւնը »,- նշեց Մինասեանը։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը չբացառեց, որ կարող ենք ականատես լինել Արցախեան ազատամարտի մասնակից բազմաթիւ հերոսների նկատմամբ հետապնդումների եւ մի օր էլ հնարաւոր է իրավիճակ առաջանալ, երբ այդ հերոսներին պարզապէս արտայանձնեն Ադրբեջան։

 

Յարակից լուրեր

  • Իշխանութեան հետ բանակցութիւնները ձախողւել են
    Իշխանութեան հետ բանակցութիւնները ձախողւել են

    Իշխանութեան հետ բանակցութիւնները ձախողւել են, եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը համաձայնութեան չի եկել ընդդիմութեան կողմից շրջանառութեան մէջ դրւած յայտարարութեան նախագծի շուրջ, «Ազատութեան»-ը փոխանցեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

  • Մեր ռազմավարութիւնը պէտք է լինի աշխատանքը ժողովրդի եւ ազգային ինստիտուտների հետ
    Մեր ռազմավարութիւնը պէտք է լինի աշխատանքը ժողովրդի եւ ազգային ինստիտուտների հետ

    Մեր ո՛չ քաղաքական նպատակադրումներում է փոփոխութիւն կատարւել, ո՛չ էլ տրւած գնահատականներում։ Ո՛չ «Վերածւող Հայաստան»-ն է իր տւած գանահատականները փոխել այս իշխանութիւնների նկատմամբ, ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ո՛չ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցութիւնը։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

  • Մանդատը միջոց է, գործիք՝ իշխանութեանը հեռացնելու համար
    Մանդատը միջոց է, գործիք՝ իշխանութեանը հեռացնելու համար

    ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղարն ակնկալում է, որ իշխանութեանը հեռացնելու իրենց գործողութիւններին կը միանայ նաեւ սփիւռքը։

    Երբ կը գայ խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու, որից յետոյ սահմանադրական ճգնաժամ առաջացնելու պահը, մանդատները պէտք չեն լինի ընդդիմութեանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի «Աբովեան Time» հաղորդման ժամանակ։

  • ԱԺ բերւած ԱՀ արտայայտութիւնը ողջունելի է, բայց կառավարութեան նախագծում դա չկայ
    ԱԺ բերւած ԱՀ արտայայտութիւնը ողջունելի է, բայց կառավարութեան նախագծում դա չկայ

    ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ընդգծեց՝ վարման խօսքում բարձրաձայնած նոյն հարցն առ այն, որ ԱԺ ներկայացւած փաթեթում տեղեկանքների մասում դրւած յայտարարութեան նախագիծը, չի համապատասխանում կառավարութեան հաստատած տարբերակին։ Մի տեղ գրւած է «Լեռնային Ղարաբաղ», միւսում՝ «Արցախի Հանրապետութիւն»։

  • Չպէտք է թոյլ տանք, որ օրւայ իշխանութիւնը հայ ժողովրդին մղի նոր եւ անդառնալի կորուստների
    Չպէտք է թոյլ տանք, որ օրւայ իշխանութիւնը հայ ժողովրդին մղի նոր եւ անդառնալի կորուստների

    Ազգերի ինքնորոշումը այն հիմնասիւներից է, որն անհրաժեշտ է իրական խաղաղութիւն ունենալու համար։ Արցախի ինքնորոշման փաստը Հայաստանը պաշտպանել է Հայաստանի անկախութեան հռչակագրով՝ 1992 թւականի Գերագոյն խորհրդի որոշմամբ։ Հռչակագրի ուղղակի յղմամբ եւ ձեւակերպմամբ այն ամրագրւել է Հայաստանի Սահմանադրութիւմ եւ վերահաստատւել Սահմանադրական դատարանի որոշմամբ. երէկ՝ նոյեմբերի 15-ին ԱԺ յայտարարութիւնների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։