Հա

Քաղաքական

03/09/2022 - 13:15

Հայրենիքին նւիրւելու ամենահեշտ ձեւն Արցախում լինելն է

Երեւանում ծնւած, հարաւային Կալիֆորնիայում մեծացած Գէորգ Իսկաջեանն արդէն մի քանի ամիս է, ինչ հայրենիք է վերադարձել եւ աշխատում է Հայ Դատի Արցախի գրասենեակում:

Հայ Դատի Արցախի գրասենեակն իր աշխատանքներն սկսել է 44-օրեայ պատերազմից յետոյ՝ Արցախյան հակամարտութեան արդարացի լուծման, Արցախում պատերազմից յետոյ ստեղծւած հումանիտար, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրներն աշխարհին ի ցոյց դնելու համար:

«alikonline.ir» - Երեւանում ծնւած, հարաւային Կալիֆորնիայում մեծացած Գէորգ Իսկաջեանն արդէն մի քանի ամիս է, ինչ հայրենիք է վերադարձել եւ աշխատում է Հայ Դատի Արցախի գրասենեակում:

Հայ Դատի Արցախի գրասենեակն իր աշխատանքներն սկսել է 44-օրեայ պատերազմից յետոյ՝ Արցախյան հակամարտութեան արդարացի լուծման, Արցախում պատերազմից յետոյ ստեղծւած հումանիտար, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրներն աշխարհին ի ցոյց դնելու համար:

Միշտ էլ կարեւոր է փորձառու անձանց աշխատանքը գրասենեակում, ինչն էլ ԱՄՆ արեւմտեան շրջան Հայ Դատի անդամ Գէորգ Իսկաջեանին բերեց Արցախ:

Գէորգ Իսկաջեանն իր միութենական կեանքում եղել է ՀՅԴ ԱՄՆ արեւմտեան շրջանի Երիտասարդական միութեան ատենապետ, «Հայդուկ» թերթի խմբագիր, ԱՄՆ Արեւմտեան շրջանի Հայ Դատի անդամ եւ ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի Կենտրոնական կոմիտէի անդամ։

«Ապառաժ»-ը զրուցել է Գէորգ Իսկաջեանի հետ Արցախում իր գործունէութեան, Արցախից ստացած իր տպաւորութիւնների եւ առաջիկայ անելիքների մասին:

 

- Գէո՛րգ, ինչո՞վ էիր զբաղւում ԱՄՆ-ում:

- Գիտակցական կեանքիս մեծամասնութիւնն աշխատել եմ քաղաքականութեան ասպարէզում՝ Ամերիկայում աշխատելով իբր քաղաքական խորհրդատու եւ քարոզարշաւի կազմակերպիչ։

 

- Ինչպէ՞ս որոշեցիր գալ Արցախ:

- Պատերազմից յետոյ որոշեցի, որ իմ պարտականութիւնն է նւիրել ինձ Արցախին։ Հայրենիքին նւիրւելու ամենահեշտ ձեւն Արցախում լինելն էր, իսկ իմ ուժերին համեմատ ամենալավ մեթոդը ՝ Հայ Դատի գրասենեակում աշխատելն էր։

 

- Արդէն որոշ ժամանակ Արցախում ես ապրում։ Ինչպիսի՞ն են քո տպաւորութիւնները:

- Այո, արդէն որոշ ժամանակ ապրում եմ Ստեփանակերտում եւ սիրահարւել եմ Ստեփանակերտին եւ Արցախի ժողովրդին։ Այս վայրը հոգուս հանգստութիւն է բերում եւ տան զգացում պարգեւում։ Ամենալաւ իմաստով՝ Արցախի ոգին եւ ժողովուրդը տարբեր են։ Արցախը միշտ լայն թեւերով է ընդունում, ուստի շատ ուրախ եմ այս խօսքերն ասելու համար:

 

- Վստահաբար քո տպաւորութիւններով կիսւում ես նաեւ Սփիւռքի քո ընկերների հետ։ Ինչպէ՞ս կարելի է այդ տպաւորութիւններն օգտագործել, որպէսզի Սփիւռքի մեր հայրենակիցները մտածեն Արցախի եւ Արցախին օժանդակելու մասին։

- Լաւագոյն միջոցն այն է, որ Սփիւռքին ցոյց տանք Արցախի գեղեցկութիւնը եւ ոգին… Ինձ համար այս է առաջին գիծը՝ որպէս մեր ազգի գոյութիւն։ Կարեւոր է, որ մարդիկ իմանան, որ Արցախը ոչ թէ ինչ-որ կոնֆլիկտային գօտի է, այլ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մէկը, որտեղ բնակչութիւնը դեռ ապրում է, դեռ աշխատում է եւ առաջ է շարժւում:

 

- Ի՞նչ կարելի է անել Արցախում, ինչպիսի՞ ծրագրեր կարող են կեանքի կոչել Արցախով մտահոգ սփիւռքահայերը եւ հայկական կազմակերպութիւնները:

- Նախ, ուզում եմ քաջալերել իւրաքանչիւր հայի՝ այցելել Արցախ, կամուրջներ կառուցել իրենց եւ այս հողի միջեւ, դէմքեր ու պատմութիւններ փորագրել իրենց յիշողութիւններում: Ես կը խրախուսէի սփիւռքահայերին՝ աշխատել բազմաթիւ կազմակերպութիւնների հետ, որոնք անհաւատալի, փորձարկւած, վստահելի աշխատանք են կատարում այստեղ՝ սկսած ՀՕՄ-ից մինչեւ Արցախ Ֆոնդ: Ես նաեւ տեսում եմ Արցախը՝ որպէս աճի եւ ներդրումների վայր: Եթէ մարդիկ կարող են՝ ներդրումներ պէտք է անեն երկրում զբաղւածութիւն եւ տնտեսական աճ ապահովելու նպատակով:

 

- Արցախում ո՞ր ասպարէզներում կարող էք համագործակցել՝ որպէս Հայ Դատի գրասենեակ:

- Երկու նախաձեռնութիւններ կան, որոնք կարեւորում եմ: Առաջինն այն նախաձեռնութիւնն է, որը սփիւռքահայ աշխոյժ երիտասարդներին բերում է այստեղ, իսկ երկրորդը՝ քոյր քաղաք գործընկերութիւնների ստեղծումը աշխարհի տարբեր երկրների հետ: Ես ուզում եմ տեսնել խելացի, երիտասարդ, քաղաքականապէս կողմնորոշւած երիտասարդների ներկայութիւնն այստեղ, ովքեր պատրաստ են օգնել պայքարելու եւ ճանապարհ հարթելու միջազգային հարթակներում Արցախի անկախութեան միջազգայնօրէն ճանաչման համար: Ես նաեւ ցանկանում եմ տեսնել այստեղի իւրաքանչիւր քաղաք եւ գիւղ զուգակցւած աշխարհի քաղաքների հետ, որպէսզի ոչ միայն պատմեն աշխարհին Արցախի մասին, այլեւ կառուցեն շօշափելի, տեւական, բովանդակալից յարաբերութիւններ տարբեր քաղաքային իշխանութիւնների հետ:

 

- Ինչպիսի՞ հեռանկար ունի Արցախում Հայ Դատի գրասենեակը:

- Ինձ համար Հայ Դատի Արցախի գրասենեակի ապագան շատ նման է այս երկրի ապագային՝ պայծառ։ Առջեւում շատ մարտահրաւէրներ ունենք, բայց մեր ժողովուրդը շատ դժւարութիւնների է դիմացել, եւ ես վստահ եմ, որ մենք նոյնպէս կը դիմանանք բոլոր դժւարութիւններին: Երբ նայում եմ մեր գրասենեակի շուրջը, ինչպէս նաեւ Ստեփանակերտի փողոցների անցուդարձին եմ հետեւում, տեսնում եմ կենսախինդ երիտասարդների, ովքեր սիրում են այս երկիրը եւ պատրաստ են իրենց երկրի համար պայծառ ապագայ կերտել:

 

Հարցազրոյցը՝ Վահագն Խաչատրեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։