Հա

Քաղաքական

03/09/2022 - 13:55

«Նիկոլը չի պատրաստւում միայնակ կրել դաւաճանի տիտղոսը». Արտակ Զաքարեան

ՀՀ Պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՀ Պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Նիկոլը հետաքրքիր տղայ է: Հայաստանի ու Արցախի դէմ գործում է տիպիկ թուրքական ոճով: «Կադրերին» մինչեւ վերջ օգտագործում է իր ապազգային դաւադիր ծրագրերում, յետոյ պատժում է նրանց հէնց դաւաճանութեան համար:

Թուրքերը, պատմութեան ընթացքում միշտ յարգանքով են վերաբերւել մեր ժողովրդի կռւող-պայքարող տեսակի նկատմամբ: Եւ միշտ պատժել են բոլոր այն հայերին, ովքեր անցել են իրենց կողմը եւ դաւաճանել են սեփական ժողովրդի շահերը:

Նիկոլը գործում է նոյն կերպ: Եկել է ժամանակը հերթով պատժելու բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն ձախողել պատերազմը, յանձնել հողերը, բանաւոր պայմանաւորւածութիւններ ձեռք բերել ի շահ Ադրբեջանի, մնալ իշխանութեան, քայքայել հայկական պետականութիւնը եւ զրոյացնել վերականգնման բոլոր ռեսուրսները:

Պատժելուց բացի, ստեղծւած իրավիճակի համար, նա հիմնական մեղաւոր է ճանաչելու իր դաւադիր ծրագրերին աջակցող ուժերին ու անձանց:

Այդ ամենից խուսափելու եւ երկիրը վերջնական կործանումից յետ պահելու միակ եղանակը Նիկոլի դէմ աննահանջ պայքարն ու նրան իշխանութիւնից հեռացնելն է: Սա առաջին հերթին վերաբերում է ուժային կառոյցների բարձրաստիճան անձանց, կառավարութեան անդամներին եւ պատգամաւորներին: Ինչպէս ռուսներն են ասում` մի´ դարձէք սպառւող նիւթ (расходный материал): Միեւնոյն է` կամ յաջորդ իշխանութեան պարագայում էք, դուք կրելու ձեր բաժին պատասխանատւութիւնը կամ հէնց Նիկոլի ձեռքով էք մտնելու պատասխանատւութեան տակ: Պատահական չէ, որ դատախազը դաւաճանութեան համար մահապատիժ է պահանջել:

Նիկոլի սեւ գործերին ծառայող բարձրաստիճանները պէտք է գիտակցեն, որ «խեղդւողների փրկութեան գործը հէնց խողդւողների գործն է»: Իրենց ոչ ոք եւ ոչինչ չի փրկելու: Յատկապէս, որ պետութեան կործանմանը եւ 5000-ից աւելի զոհերի, 10.000-ից աւելի վիրաւորների, 9500ք.կմ հայրենի տարածքի յանձնման եւ Նիկոլի այլ յանցանքների մասնակիցն ու վկան են եղել:

Պատերազմից յետոյ, մի առիթով հրապարակային զգուշացրել էի ԶՈՒ ղեկավարութեանը`«պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստւէք դատւելու»: Հիմա զգուշացնում եմ նաեւ Նիկոլի քաղաքական աջակիցներին. գալիս է ծանր պատասխանատւութիւնների ժամանակը: Նիկոլը չի պատրաստւում միայնակ կրել դաւաճանի տիտղոսը: Այնպէս, որ բոլորիդ անխտիր բաժին է հասնելու»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։