Հա

Քաղաքական

03/09/2022 - 14:30

«Խնդիր է դրւած զինաթափել ու հայաթափել Արցախը. Նիկոլն ու Իլհամը համաձայնութեան են եկել». Թեւանեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Նիկոլը կատարում է Ալիեւի հերթական պահանջը. Արցախն ուզում են հայաթափել

Այն, որ բազմաթիւ գեներալներ սերժանտի էլ չեն ձգում, դա պարզ է։ Այն, որ Նիկոլ Փաշինեանն ինչ էլ անի, միեւնոյն է չի կարողանալու մաքրւել պատերազմի ու պարտութեան թիւ մէկ մեղաւորի ու պատասխանատուի կարգավիճակից, դա էլ է պարզ։ Բայց խնդիրն այլ է։

Զինւորականներին կալանաւորելը, բանակը վարկաբեկելը շատ աւելի խորքային ու հակապետական նպատակ է հետապնդում։

Ինչպէս յայտնի է, Ալիեւը պահանջում է ապառազմականացնել Արցախը եւ չվերականգնել հայկական բանակը։ Երեւանից օրերս նրան զեկուցեցին, որ ՀՀ զօրամիաւորումներ Արցախում այլեւս չկան։ Հիմա եկել է Արցախի ՊԲ-ն ոչնչացնելու փուլը, ինչն արւում է բանակային վերնախաւին «փչացնելու» եւ վերնախաւում վախի մթնոլորտ տարածելու միջոցով։

Այն, որ ջալալները մանր դէմքեր են, դա փաստ է։ Այնքան մանր, որ նոյնիսկ սեփական կաշին փրկելու խիզախութիւն չունեն։ Բայց նրանք այս մեծ գործընթացում փոքրիկ դետալներ են։ Նրանց կալանաւորում են ոչ այնքան պարտութեան մեղքը Նիկոլից զինւորականների վրայ գցելու, որքան բանակի ոչնչացումը սահուն իրականացնելու համար։

Ջալալներին ու միշկաներին մեղադրանք են առաջադրում, որպէսզի վարկաբեկեն բանակը եւ դրա կազմալուծման «հանրային պահանջ» ձեւաւորեն։

Խնդիր է դրւած զինաթափել ու հայաթափել Արցախը, ինչի շուրջ Բրիւսէլում ռազմավարական համաձայնութեան են եկել Փաշինեան Նիկոլն ու Ալիեւ Իլհամը։ Վերջինս արդէն բաց տեքստով յայտարարել է այդ մասին»։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։