Հա

Քաղաքական

04/09/2022 - 11:55

«Փաշինեանն Ադրբեջանին ցոյց տւեց, որ Արցախն իր համար պետութիւն չէ, չի ճանաչում այն». Մետաքսէ Յակոբեան

Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը չգիտի՝ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարն ինչու էր Արցախ գնացել:

«alikonline.ir» - Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը չգիտի՝ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարն ինչու էր Արցախ գնացել:

«Ես չտեսայ որեւէ մէկին, որը կը փաստէր, որ տեսել է նրան, միայն լրագրողական տեսախցիկ էր ֆիքսել իր ներկայութիւնն այստեղ: Ինչ նպատակով էր եկել, չեմ կարող ասել, միգուցէ ինչ-որ տրամադրութիւններ շօշափելու կամ իր աչքով տեսնելու: Ասում էին, որ Հայաստանի գլխաւոր դատախազն էլ է այստեղ, նաեւ՝ ՔՊ-ական երկու պատգամաւոր: Փաստօրէն, միայն իրենք էին արձագանգել Արցախի ԱԺ նախագահի հրաւէրին, այն էլ որեւէ միջոցառման չեն մասնակցել, բացառութեամբ, որ մեր ԱԺ պատգամաւոր Արեգ Աւագեանի զոհւած որդու յուշաքարի բացումն էր, որին իրենք ներկայ էին: Միայն դա է եղել եւ ԱԺ նախագահի հետ հանդիպումը, որից յետոյ անմիջապէս մեկնել են Արցախից: Ցուցադրական մի բան, որ յետոյ եթէ ասւի՝ Հայաստանի իշխանութիւնները չեն գնացել, ասւի, որ երկու հոգի եղել են ԱԺ-ից»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամաւորն անդրադարձաւ նաեւ բարձրաստիճան զինւորականների նկատմամբ մեղադրանքների առաջադրմանը՝ նշելով, որ դա անակնկալ չէր. «Միքայէլ Արզումանեանի ձերբակալութիւնից յետոյ մարդիկ արդէն գուշակում էին՝ յաջորդը ով է լինելու: Այս իշխանութիւնների դէպքում սա նորմալ է, նրանք ամէն բան անում են ցուցադրութեան համար, ժողովրդին համոզելու համար: Հիմա թիրախաւորւած է բանակը, թիրախաւորւած են հրամանատարները, բարձրաստիճան սպայական կազմը, որպէսզի, ի վերջոյ, պատերազմի մեղաւորների ցուցադրութիւն լինի եւ ստացւի այնպէս, որ բարձրաստիճան զինւորականներն էին մեղաւոր, բայց ոչ գլխաւոր մեղաւորը:

Այդ առումով՝ այս ամէնը նորմալ է: Բայց նորմալ չէր, որ ձերբակալւեց Արցախի նախագահի խորհրդական Միքայէլ Արզումանեանը, իսկ Արցախի նախագահը տեղեակ չէր դրանից: Բացի այն, որ սա ժողովրդին գլխաւոր թեմաներից շեղեց, սրանով ինքը նաեւ մի գլխաւոր խնդիր լուծեց՝ Ադրբեջանին ցոյց տւեց, որ Արցախն իր համար չի կարող լինել պետութիւն, իր կողմից չի ճանաչւում, որովհետեւ ձերբակալել Արցախից դուրս եկող պաշտօնեային, եւ այդ մասին չգիտի Արցախի նախագահը, սա միայն դա կարող է փաստել: Այսինքն՝ հերթական ցուցադրութիւնը իրենց տէրերին, որ՝ մեզ համար Արցախ գոյութիւն չունի»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։