Հա

Քաղաքական

04/09/2022 - 13:55

Արտակ Բեգլարեանը մշակութային ոլորտում համագործակցութեան հարցեր է քննարկել Զաքար Քեշիշեանի հետ

Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ եւ Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարւեստական ղեկավար Զաքար Քեշիշեանին։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ եւ Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարւեստական ղեկավար Զաքար Քեշիշեանին։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը բարձր է գնահատել Զաքար Քեշիշեանի աւանդը Արցախի մշակութային կեանքի աշխուժացման եւ հանրահռչակման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան եւ երիտասարդական պետական երգչախմբի 30-ամեակին նւիրւած համերգաշարերի կարեւորութիւնը:

Ըստ աղբիւրի՝ կողմերը մտքեր են փոխանակել Արցախի մշակութային բնագաւառին եւ Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան արցախեան գործունէութեանն առնչւող մի շարք հարցերի շուրջ՝ շեշտադրելով շարունակական փոխգործակցութեան կարեւորութիւնն այդ առումով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։