Հա

Քաղաքական

04/09/2022 - 14:20

Երբ ապրումակցում են Հայրենիքին. Հարցազրոյց՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարեանի հետ

1999թ․ ես աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում, մինչ այսօր երբեք Իրանի բաժինը նման կերպ հիմնովին չէր վերանորոգւել եւ չէր կահաւորւել։ Գիտէք, Հայաստանի իրանագիտական դպրոցը շատ ակտիւ է, ինչպէս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատողները, այնպէս էլ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դասախօսական կազմը, ի դէպ այս երկու կառոյցներն ակտիւօրէն համագործակցում են իրար հետ։ 

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժինը վերանորոգւել եւ վերակահաւորւել է իրանահայ բարերար Աւետեան ընտանիքի միջոցներով

 

Հազարամեակներ անընդմէջ, միմեանց հարեւանութեամբ ապրող երկու հնագոյն ժողովուրդները՝ հայերը եւ իրանցիներն՝ ունենալով բազմաշերտ յարաբերութիւնների հարուստ անցեալ, ունեն նաեւ ապագայ եւ հսկայ ներուժ: Սա, այն հեռանկարն է, որը շատ յստակ ուրւագծում է ոչ միայն երկու ժողովուրդների բարեկամական սերտ կապերը, այլեւ, փաստում, որ երկու երկրները կարող են դառնալ միմեանց ամենավստահելի գործընկերներից:

Եւ, իհարկէ, պատահական չէ, որ հայերի եւ իրանցիների յարաբերութիւնների սերտացման առաքելութիւնը մշտապէս եղել/մնում է նաեւ մեր՝ իրանահայերի, որպէս երկու երկրներին կապող անմիջական օղակի եւ յանձնակատարի առաքելութիւն, որոնք, ապրումակցում են երկու ժողովուրդների կենցաղը եւ անկասկած լաւագոյնն են կարող ընկալել երկու երկրների միջեւ պատմա-հասարակական եւ քաղաքական առնչութիւնների դինամիկան ու քայլեր ձեռնարկեն խորացնելու այն՝ պահպանելով յարաբերութիւնների բազմերանգութիւնը:

Աւելին, իրանահայերը մշտապէս եղել են բարոյական այդ մեծագոյն պատասխանատւութեան կրողը եւ շարունակում են դրսեւորել այն յանուն երկու երկրների պետականութեան եւ ժողովուրդների զարգացման:

Եւ, անկասկած, տարբեր ժամանակաշրջաններում, երկու երկրների միջեւ տասնեակ ծրագրեր են իրականացւել, սակայն, մասնաւորապէս՝ առանցքային էր ուրբաթ, սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած միջոցառումը, որի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարեանի հետ:

 

- Տիկին Իսկանդարեան Ձեր «ֆէյսբուք»-եան վերջին գրառմամբ սպասւած նորութիւններ յայտնեցիք: Նշել էիք, որ արդէն մէկ տարի է, ինչ հարցազրոյցներ չէք տւել, այնուհետեւ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի հետ կապւած նորութիւններն ներկայացրեցիք:

- Այո, գրեթէ մէկ տարի է դադարեցրել եմ հարցազրոյցները եւ լծւել աշխատանքի, քանզի յանգել եմ այն եզրակացութեան, որ մեր այս վիճակից դուրս գալու միակ տարբերակը աշխատանքն է․ աշխատանք բոլոր ոլորտներում, հակառակ դէպքում ընկճախտից դուրս չենք գայ։ «Սուգը յաւերժ է, եթէ չկայ պայքար», այդ պայքարի տարբեր եղանակներ կան, այս պահին ես ընտրում եմ յամառ աշխատանքը։

 

- Փաստօրէն, վերանորոգւել է Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժինը: Կը պատմէք խնդրեմ, թէ ի՞նչ փոփոխութիւններ են ենթադրում վերանորոգումները:

- 1999թ․ ես աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում, մինչ այսօր երբեք Իրանի բաժինը նման կերպ հիմնովին չէր վերանորոգւել եւ չէր կահաւորւել։ Գիտէք, Հայաստանի իրանագիտական դպրոցը շատ ակտիւ է, ինչպէս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատողները, այնպէս էլ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դասախօսական կազմը, ի դէպ այս երկու կառոյցներն ակտիւօրէն համագործակցում են իրար հետ։ Դա ենթադրում է, որ մենք միասին իրականացնում ենք գիտաժողովներ, քննարկումներ, աշխատաժողովներ, ունենում ենք արտերկրից հիւրեր, յաճախ հարցազրոյցներ ենք տալիս մամուլի ներկայացուցիչներին, ու ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի սենեակը բացարձակ յարմար չէր նման ակտիւութեան համար։ 2022թ․ փետրւարի 9-10 ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի եւ ԻԻՀ մշակոյթի կենտրոնի ջանքերով տեղի ունեցած Հայաստան-Իրան․պատմական անցեալը եւ ներկան միջազգային գիտաժողովից յետոյ, այս թեմայով խօսեցի ԻԻՀ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ։ Նա նշեց, որ իրանահայ բարերար Յովսէփ Աւետեանն էլ ժամանակին խօսել է իր հետ, իր պատրաստակամութիւնն է յայտնել, որ ցանկանում է բարեգործական աշխատանք անել մայր հայրենիքում։ Այսպէս քննարկումների եւ բանակցութիւնների արդիւնքում որոշւեց Աւետեան ընտանիքի կողմից ֆինանսաւորել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի երկու սենեակների վերանորոգումն ու կահաւորումը՝ Իրանի ընդհանուր բաժնի եւ բաժնի վարիչի սենեակները, ընդհանուր 55 քմ.։ Այս կապակցութեամբ ցանկանում եմ իմ խորին շնորհակալութիւնը եւս մէկ անգամ յայտնել Աւետեան ընտանիքին, յատկապէս Յովսէփ Աւետեանին, ինչպէս նաեւ Ռոբերտ Բեգլարեանին, ով «կամուրջ» հանդիսացաւ ՀՀ ԳԱԱ Արեւեգաիտութեան ինստիտուտի եւ Աւետեան ընտանիքի միջեւ։

 

- Տիկին Իսկանդարեան, ի՞նչ տեսական եւ կիրառական արդիւնքներ են կարող ունենալ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի զարգացմանը նպաստող քայլերը՝ հայ-իրանական կապերի զարգացման առումով:

- ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտը գիտական կենտրոն է, եւ մենք պարտաւոր ենք զարգացնել գիտական կապերն առաջին հերթին։ Արդէն յուշագիր ենք կնքել ԻԻՀ դեսպանատան Մշակոյթի կենտրոնի հետ, նախատեսւում է ապագայում յուշագիր ստորագրել Իրանում գործող IRAS վերլուծական կենտրոնի հետ։ Սեպտեմբերի 2-ի մեր միջոցառմանը ներկայ էր նաեւ ԻԻՀ Թաւրիզի համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Նասրօլլահզադէն, որը բաւական տպաւորւած էր մեր կատարած աշխատանքից եւ առաջարկեց նմանատիպ հայագիտական կենտրոն էլ բացել Թաւրիզի համալսարանում, ինչին մենք արձագանգեցինք խիստ դրական կերպով, առաջարկելով նաեւ մեր աջակցութիւնը։

Այս յուշագրերի կնքումը կանոնակարգում են մեր հետագայ աշխատանքները։ 2021թ., երբ ես ընտրւեցի ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, առաջին գործս եղել է բաժնի զարգացման «Ճանապարհային քարտէզ»-ի մշակումը, դրա ներկայացումը ինստիտուտի տնօրէնութեանը, քննարկումը շահագրգիռ կազմակերպութիւնների հետ՝ առաջին հերթին ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի հետ, այնուհետեւ առարկայական քննարկում ծաւալել ՀՀ-ում գործող ԻԻՀ դեսպանատան մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիի հետ։ Պէտք է արձանագրեմ, որ պարոն Թաբաթաբայիի նշանակումից ի վեր խիստ ակտիւութիւն է մտել Հայաստան-Իրան գիտա-մշակութային կեաքում։ Այդ «Ճանապարհային քարտէզ»-ի մի շարք դրոյթներ ներառւել են յուշագրի մէջ։

 

- Նոյն օրը ներկայացրեցիք նաեւ «Հայաստան-Իրան պատմական անցեալը եւ ներկան» գիրքը՝ Ձեր խմբագրութեամբ: Ըստ Ձեզ՝ նոր գիրքը, մասնաւորապէս ի՞նչ առումով է աւելի նշանակալի:

- Առաջին հերթին այն նշանակալի է, քանի որ կարողացել ենք հաւաքել ԻԻՀ-ում ՀՀ բոլոր դեսպանների ելոյթները, որտեղ նրանք ներկայացրել են իրենց ծառայութեան ժամանակ առաջացած բարդութիւններն ու դրանց յաղթահարման փորձառութիւնը, նմանապէս կարողացել ենք նաեւ հաւաքել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանների մի մասի ելոյթները։ Սա անշուշտ փաստագրական նիւթ կարող է դառնալ յաջորդ սերունդների համար։

Ի դէպ, պէտք է արձանագրեմ, որ առաջին անգամ կիրառել ենք նորարարական մեխանիզմ, իւրաքանչիւր ելոյթ ամրագրւած է QR կոդով, որին բջջային հեռախօսը մօտեցնելուն պէս միանում է այն տեսագրութիւնը, որը արւել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան կողմից։ Այնուհետեւ ժողովածուում զետեղւած են 19 գիտական յօդւածներ, որոնք վերաբերում են Հայաստան-Իրան քաղաքական, պատմական, գիտամշակութային կապերին։

 

- Սեպտեմբերի 2-ին, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտը եւ ԻԻՀ դեսպանատան Մշակոյթի կենտրոնը առաջին անգամ ստորագրել են յուշագիր: Հետաքրքիր է, թէ ի՞նչ ծրագրեր է նախատեսում ստորագրւած յուշագիրը:

- Այո, ստորագրւեց յուշագիր, որի շուրջ գրեթէ մէկ տարի աշխատել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժինը եւ ԻԻՀ դեսպանատան Մշակոյթի կենտրոնը։ Արդիւնքում, մեր միջոցառման վերջում կնքւեց յուշագիր՝ հայերէն եւ պարսկերէն լեզուներով, որոնք երկուսն էլ իրաւազօր են։ Մի քանի դրոյթ կը ցանկանայի նշել, որոնք ամրագրւած են յուշագրում.

1. Ամէն տարի փոխադարձութեան սկզբունքով միմեանց տրամադրել ՀՀ-ում եւ ԻԻՀ-ում արեւելագիտութեանը վերաբերող հրատարակւած գրականութեան ցանկեր,

2. ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտը իր հրատարակած գրքերից մէկ օրինակ նւիրում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակոյթի կենտրոնին կամ դեսպանատանը,

3. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակոյթի կենտրոնը ջանքեր է գործադրում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի գիտաշխատողների համար հնարաւորութիւն ընձեռել՝ օգտւելու ԻԻՀ-ում տպագրւող ամսագրերից,

4. Նպաստել իրանական վերլուծական կենտրոնների հետ համագործակցութեան յուշագրեր ստորագրելու հարցում,

5. Իրականացնել համատեղ գիտաժողովներ, վեբինարներ, կլոր սեղան-քննարկումներ,

6. Մինչեւ 2024թ. իրականացնել միջազգային գիտաժողով հայ-ռուս-իրանական գիտական համագործակցութեան շրջանակներում,

7. ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի գիտաշխատողների համար հնարաւորութիւն ընձեռել՝ օգտւելու ԻԻՀ արխիւներից, համաձայն միջպետական պայմանագրերի:

8. Խրախուսել իրանագիտական թեմայով ատենախօսութիւնների հաստատմանը:

Այս ամէնը կեանքի կոչելով, անշուշտ կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Իրան գիտական առաւել արդիւնաւէտ համագործակցութիւն կարձանագրւի, ինչն էլ մեր հիմնական նպատակն է։

 

- Շնորհակալ եմ:

- Նոյնպէս:

ԶՐՈՅՑԸ՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/77788-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%20%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdeace7cfb70

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։