Հա

Քաղաքական

05/09/2022 - 14:20

ՊԵԿ նախագահի տեղակալը եւ Կապանում Իրանի նոր գլխաւոր հիւպատոսը քննարկել են համագործակցութեան հեռանկարները

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադեանի եւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ գլխաւոր հիւպատոս Աբեդին Վարամինի միջեւ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հարաւային մաքսատուն-վարչութեան պետ Արտաշէս Ղամբարեանը եւ Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։

«alikonline.ir» - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադեանի եւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ գլխաւոր հիւպատոս Աբեդին Վարամինի միջեւ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հարաւային մաքսատուն-վարչութեան պետ Արտաշէս Ղամբարեանը եւ Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։

ՊԵԿ-ից News.am-ին յայտնում են, որ հանդիպման ընթացքում կարեւորւել են երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերեալ նախնական էլեկտրոնային տւեալների փոխանակմանն ուղղւած քայլերը։ Քննարկւել են նաեւ բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դիւրացման մեխանիզմները:

Հայկական կողմը վստահեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գործակցութեան զարգացմանն ուղղւած բոլոր հարցերը գտնւում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտէի, այլեւ ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւնների շարքում:

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ սերտ համագործակցութեան արդիւնքում արձանագրւած ձեռքբերումները՝ պատրաստակամութիւն յայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հետագայ փոխգործակցութեան զարգացման եւ ամրապնդման ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։