Հա

Քաղաքական

06/09/2022 - 13:50

«Ադրբեջանը մօտակայ ժամանակներում հնարաւոր է ռազմական գործողութիւն սկսի. ստեղծում է ինֆորմացիոն ֆոն». փորձագէտ

Ադրբեջանը մօտակայ ժամանակներում հնարաւոր է ռազմական որեւէ գործողութիւն սկսի: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում յաճախ տարածւող ապատեղեկատւութեանը, թէ հայկական զօրքերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Ադրբեջանը մօտակայ ժամանակներում հնարաւոր է ռազմական որեւէ գործողութիւն սկսի: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում յաճախ տարածւող ապատեղեկատւութեանը, թէ հայկական զօրքերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ:

Ռազմական փորձագէտի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նախապէս նման յայտարարութիւններ է տարածում՝ փորձելով լեգիտիմացնել իր հետագայ ռազմական գործողութիւնների օրինաչափութիւնն եւ իրաւաչափութիւնը.

«Այս տրամաբանութեան մէջ է տեղաւորւում Ադրբեջանի քաղաքականութիւնը: Ադրբեջանը մօտակայ ժամանակներում հնարաւոր է, թէկուզ կարճ, ռազմական որեւէ գործողութիւն սկսի եւ այդ գործողութիւնների թատերաբեմն արդարացնի այն յայտարարութիւններով, որը տարածում է եւ ասի, թէ Հայաստանն անընդհատ կրակում էր, իրենք էլ ստիպւած են եղել «պատժիչ գործողութիւնների» դիմել»,- ասաց Յովհաննիսեանը:

Մեր հարցին՝ արդեօ՞ք նման ապատեղեկատւութիւններով չեն փորձում նաեւ մոլորեցնել միջազգային հանրութեանը՝ փորձագէտը նշեց՝ Ալիեւը եւ Էրդողանը շատ վաղուց միջազգային հանրութեան հետ հաշւի չեն նստում, իրենց չի հետաքրքրում՝ միջազգային հանրութիւնն ի՞նչ է ասում, քանի որ իրենք վստահ են, որ կարող են ռազմական ճանապարհով հարցերը լուծեն եւ իրենց հաշւարկներն ունեն:

Հարցին՝ այս դէպքում ինչո՞ւ միջազգային հանրութիւնը չի փորձում կոշտ յայտարարութիւնների կամ սանկցիաների միջոցով զսպել Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը, փոխարէնը մշտապէս անհասցէ յայտարարութիւններ է անում, Կարէն Յովհաննիսեանը կարծում է՝ միջազգային հանրութիւնը չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին եւ Թուրքիային, որպէսզի նրանց ամբողջութեամբ չտանի Ռուսաստանի ազդեցութեան գօտի.

«Մեզ համար սա պէտք է նորութիւն չլինէր, 30 տարի շարունակ միջազգային հանրութիւնը մշտապէս հանդէս է եկել անհասցէ յայտարարութիւններով, երբ Ադրբեջանն Արցախում հրադադարի ռեժիմ է խախտել, խաղաղ բնակչութեանն է թիրախաւորել, միջազգային հանրութիւնը փոխանակ Ադրբեջանին կոչ անի, միայն անհասցէ յայտարարութիւններ է արել»,- յաւելեց զրուցակիցը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։