Հա

Քաղաքական

06/09/2022 - 13:55

Ինչու են վախենում ընդդիմադիր պատգամաւորների այցերից

Դեռ օգոստսի 18-ին պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին դիմել էի, որ թոյլտւութիւն ստանայի գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամեանի հետ այցելել 2022 թւականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը պահեստազօրի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշւառւած շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազօրայինների համար եռամսեայ վարժական հաւաքների անցկացման վայրեր։ 

 

Դեռ օգոստսի 18-ին պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին դիմել էի, որ թոյլտւութիւն ստանայի գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամեանի հետ այցելել 2022 թւականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը պահեստազօրի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշւառւած շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազօրայինների համար եռամսեայ վարժական հաւաքների անցկացման վայրեր։ Իբրեւ ՀՀ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան մշտական յանձնաժողովի անդամներ, երկուսս էլ ակտիւ մասնակցել ենք յանձնաժողովում պաշտպանական ոլորտի, ցաւօք, շատ քիչ ներկայացւող բոլոր նախագծերի քննարկմանը։ Շատ յաճախ դրանք եղել են նաեւ աշխատանքային բնոյթի՝ լայն հանրութեանը ոչ հասանելի։ Մեր այցի նպատակը բխում է նաեւ մեր խորհրդարանական պարտականութիւնների բուն շրջանակից։

Օգոստոսի 18-ին յղւած գրութեանը պաշտպանութեան նախարարը բարեհաճեց պատասխանել, օրէնքը խախտելով, միայն երեք շաբաթ անց։ Երէկ ստացածս գրութեամբ Սուրէն Պապիկեանը մտացածին ու կեղծ հիմնաւորումներով մերժել է Ազգային ժողովի Պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի անդամներիս լինել եռամսեայ հաւաքների տեղակայման վայրերում, իբր հաւաքներին ընդգրկւած անձնակազմը գտնւում է ներդաշնակման, զինւորական կարգապահութեան պայմաններին ընտելանալու փուլում։ Խօսքը այն հաւաքի մասին է, որի զօրակոչւածների շրջանում արդէն եղել են դժբախտ դէպքեր, ցաւօք նաեւ՝ մահւան ելքերով։ Այն հաւաքի, որի մասնակիցներին արդէն տրւում է կարճաժամկէտ արձակուրդ։ Արդէն տեւական ժամանակ է, որ պաշտպանութեան նախարարութիւնը խոչընդոտներ է ստեղծում յանձնաժողովի ընդդիմադիր անդամներիս այցելել մարտական յենակէտեր, զօրամասեր եւ առաջնագիծ։

Դրան հակառակ, իշխանական պատգամաւորների ֆոտոսեսիաների համար զօրմասերը միշտ բաց են ու հասանելի։ Ի դէպ, երկարամեայ այս հաւաքի հետ կապւած պաշտպանութեան նախարարութեան ստորաբաժանումներից արդէն երկրորդ մերժումն եմ ստանում։ Աւելի վաղ, մինչեւ հաւաքը, հաշւի առնելով, որ որդուս եւս ծանուցագիր էր եկել, իսկ նա գտնւում է անազատութեան մէջ, դիմել էի՝ ինձ զօրակոչելու խնդրանքով։ Յատուկ շեշտել էի, որ պատգամաւոր լինելուս հանգամանքը հաշւի չառնեն։ Բայց կրկին ստացել էի մերժում, ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ՝ ԱԺ պատգամաւոր լինելուս պատճառաբանութեամբ։ Թերեւս Սուրէն Պապիկեանն իր մերժման համար ունի հիմնաւոր վախ՝ այս եռամսեայ հաւաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ։

 

ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։