Հա

Քաղաքական

07/09/2022 - 13:50

«Այդ ռումբերը պայթելու են Երեւանում. Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի Հայաստանի դէմ». Գառնիկ Դաւթեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանի համոզմամբ՝ խոստացւած խաղաղութեան դարաշրջանում մենք շարունակում ենք ունենալ՝ ինչպէս մարտական, այնպէս էլ՝ ոչ մարտական զոհեր, հետեւապէս, անիմաստ է խօսել խաղաղութեան հնարաւոր դարաշրջանի մասին, որովհետեւ, պատերազմից յետոյ Ադրբեջանը ցանկանում է տիրանալ, Արցախից բացի, նաեւ Հայաստանի տարածքներին։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 5-ի երեկոյեան հայ-ադրբեջանական սահմանագօտու արեւելեան հատւածում տեղակայւած մարտական դիրքում, նախնական տւեալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազէնային վիրաւորում է ստացել պարտադիր ժամկէտային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսեանը (ծնւած 2002թ.):

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանի համոզմամբ՝ խոստացւած խաղաղութեան դարաշրջանում մենք շարունակում ենք ունենալ՝ ինչպէս մարտական, այնպէս էլ՝ ոչ մարտական զոհեր, հետեւապէս, անիմաստ է խօսել խաղաղութեան հնարաւոր դարաշրջանի մասին, որովհետեւ, պատերազմից յետոյ Ադրբեջանը ցանկանում է տիրանալ, Արցախից բացի, նաեւ Հայաստանի տարածքներին։

«Հետեւապէս փաստ է՝ Փաշինեանի բացածը ոչ թէ խաղաղութեան, այլ հայերի ջարդի դարաշրջան է՝ աթոռը պահելու համար։ Ադրբեջանի դէպքում՝ նրանք մէկ անգամ չէ, որ յստակ ասել են՝ ցանկանում են հասնել Երեւան եւ Գեղարքունիք, ուստի, կրկնում եմ՝ անիմաստ է խօսել խաղաղութեան դարաշրջանի մասին»,- 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Դաւթեանը՝ ընդգծելով՝ ինչպէս Նիկոլ Փաշինեանը ոչ պատահաբար եկաւ իշխանութեան, այնպէս էլ հիմա ոչ պատահական են ապօրինի գոյքի բռնագանձման անւան տակ նախկին ու ներկայ որոշ պաշտօնեաներին Դատախազութիւն կանչելն ու հանրութեանն այդ թեմայով զբաղեցնելը, ինչը Փաշինեանի ընտրազանգւածի սիրելի զբաղմունքն է, որի ընթացքում հայրենիք է յանձնւում թշնամուն։

Ըստ փորձագէտի՝ մինչ փաշինեանական ընտրազանգւածը սպասում է իր ստամոքսի բաւարարմանը՝ նախկին պաշտօնեաների ունեցւածքի բռնազաւթման միջոցով, Նիկոլ Փաշինեանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում, որպէսզի Ադրբեջանը ռազմական գործողութիւններ սկսի Հայաստանի դէմ։

«Այս իշխանութիւնը պայմանաւորւածութիւններ է ձեռք բերել Ադրբեջանի հետ ու հիմա անում է հակառակ պայմանաւորւածութիւնների յայտարարութիւններ՝ դրանով Ադրբեջանին տալով հիմքեր՝ իր ցանկութեանը հասնել պատերազմի միջոցով։ Այդ պատերազմի նախապատրաստմանն են միտւած նաեւ ադրբեջանական ապատեղեկութիւնները՝ իբրեւ թէ հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին»,- ասաց Դաւթեանը։

Փորձագէտը վստահեցնում է՝ սանձազերծւող պատերազմի արդիւնքում ադրբեջանական ռումբերն այս անգամ պայթելու են ոչ թէ միջդիրքային սահմաններին, այլ լրիւ այլ տեղ.

«Ռումբերը պայթելու են Երեւանի կենտրոնում, թափւելու են երկնքից այնպէս, որ մարդիկ երանի են տալու ժամանակի մեքենայ ունենալուն եւ ժամանակը յետ տալուն։ Ցաւալի է, որ հասարակութեան անտարբեր հատւածը սա չի գիտակցում. չկայ պետութիւն եւ հասարակութիւն կապ առհասարակ. ոչ քարոզչական դաշտում՝ Հանրայինի մակարդակում, ոչ Պաշտպանութեան նախարարութեան մակարդակում ադրբեջանական խաղաքարտերը չեն բացայայտւում։ Դա է նաեւ պատճառը, որ հասարակութիւն-պետութիւն կապը խզւած է, իսկ այդ ընթացքում Ադրբեջանն Արցախի օկուպացրած տարածքներում զօրավարժութիւններ է անցկացնում եւ զինում իր բանակը՝ ցոյց տալով, որ պատրաստւում է պատերազմի»,- ասաց Դաւթեանը։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։