ՀՅԴ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՅԴ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«Հայաստանի շահերը պաշտպանելու տեղը մնացել են փողոցներն ու հրապարակները
Բրիւսէլեան հանդիպումը տեղի ունեցաւ եւ «խաղաղութեան պայմանագիր» կոչւածի՝ իրականում նոր կապիտուլեացիայի վերաբերեալ կոնկրետ քայլերի մասին պայմանաւորւածութիւնները հրապարակւեցին, երբ Հայաստանում փողոցային պայքարը պասիւացաւ։
Բրիւսէլեան հանդիպումից յետոյ պարզ է դառնում՝ ինչու էին տարօնչախոյեանները (ամենօրեայ ռեժիմով) եւ թշնամական պետութիւնների պաշտօնեանները պարբերաբար անդրադառնում շարժմանը՝ որովհետեւ այն ազդել էր իրենց օրակարգի վրայ, ստիպել վերանայել ժամանակացոյցը։ Որովհետեւ փողոց դուրս եկած մարդիկ, փաստօրէն, Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգին հակազդող եւ սպառնացող ամենազդեցիկ գործօնն են։
Ստացւում է, որ մենք ընդամենը մէկ քայլ ենք հեռու նպատակից։ Ստացւում է, որ հռչակւած վերջնարդիւնքը ոչ միայն անիրատեսական չէ, այլեւ միանգամայն իրագործելի է՝ վկան այդ վտանգը զգացածների արձագանգներն ու շտապողականութիւնը։
Ուրեմն պարտադրւող նոր կապիտուլեացիային պէտք է պատրաստւել դիմագրաւել փողոցում»: