Հա

Քաղաքական

08/09/2022 - 11:05

«Թէ ի՞նչ եղաւ յետոյ՝ Էդգար Ղազարեանը մի օր հանգամանալից կը բացատրի». Գեղամ Մանուկեան

«Հայաստան» խմբակցութիւնը սեպտեմբերի 12-ին խորհրդարան չի գնայ:

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը վերահաստատեց՝ «Հայաստան» խմբակցութիւնը խորհրդարանում լինելու է բացառապէս սեփական օրակարգով.

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութիւնը սեպտեմբերի 12-ին խորհրդարան չի գնայ:

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը վերահաստատեց՝ «Հայաստան» խմբակցութիւնը խորհրդարանում լինելու է բացառապէս սեփական օրակարգով.

«Ամսի 12-ին հանդիպելու ենք, որտեղ՝ դեռ չենք ուզում ասել, կը յայտարարենք դրա մասին: Մենք շարունակում ենք մնալ մեր որոշման տէրը, խորհրդարանի դահլիճում այդ օրը թէեւ ընդդիմութեան ներկայացուցիչներին չէք տեսնելու, բայց կը տեսնէք այլ հարթակներում»,- ասաց նա:

Իսկ թէ ո՞րն է ընդդիմութեան սեփական օրակարգը, Մանուկեանը պարզաբանեց. «Փորձելու ենք պարտադրել սեփական օրակարգը եւ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգային եւ պաշտպանական հարցերի շուրջ մենք պարբերաբար հանդէս ենք գալու նոր նախաձեռնութիւններով, ինչպէս նախկինում է եղել, օրինակ ապրիլ ամսին, երբ խորհրդարանական ընդդիմութիւնը նախաձեռնեց արտահերթ նիստ, որն իշխանութիւնները խուսափեցին մասնակցել»,- ասաց Մանուկեանը:

Նշենք, որ վերջին շրջանում ընդդիմադիր առանձին գործիչներ շատ են մեղադրում ՀՅԴ-ին, մասնաւորապէս, Իշխան Սաղաթելեանին՝ «Դիմադրութեան» շարժման տապալման մէջ, աւելին՝ նշում են, որ վերջինս պէտք է հեռանայ եւ շարժումը համակարգի մէկ այլ գործիչ:

Արձագանգելով այս մեղադրանքներին՝ Գեղամ Մանուկեանը նախ հետաքրքրւեց՝ թէ ո՞վ է մեղադրողը, արդեօ՞ք Էդգար Ղազարեանը.

««Դիմադրութեան» շարժումը ժողովրդի շարժումն է, այնտեղ չկայ առաջնորդ կամ առանձնայատուկ դեր, Իշխան Սաղաթելեանը ծանր պատասխանատւութիւն էր վերցրել իր վրայ՝ համակարգելու այդ շարժումը, քննադատատութիւններին կոնկրետ ծանօթ չեմ, բայց «Դիմադրութեան» շարժման անդամները պարբերաբար յայտարարել են՝ դաշտը բաց է, ով այս իշխանութիւնների դէմ պայքարում է, մենք նրա կողքին ենք, ինչպէս եղաւ օգոստոսի 23-ին Էդգար Ղազարեանի հանրահաւաքի ժամանակ, այդ օրը «Դիմադրութեան» շարժման ակտիւիստներն էին այնտեղ ու պայքարի զինակիցները, ինչ եղաւ յետոյ՝ Էդգար Ղազարեանը մի օր հանգամանալից կը բացատրի»,- ասաց նա:

Մեր հարցին՝ չի՞ կարծում արդեօք, որ շարժման տապալման հիմնական պատճառներից մէկը հէնց այն էր, որ ընդդիմութիւնը միասնական չի եւ պառակտումներ շատ են լինում՝ Գեղամ Մանուկեանը չհամաձայնեց մեզ հետ եւ յաւելեց. ««Դիմադրութեան» շարժումը ներքաղաքական չափորոշիչով պէտք չի չափել, քանի որ խօսքը վերաբերում է մեր երկրի անվտանգութեանը եւ մեր պետականութեան գոյութեանը»:

 

Յարակից լուրեր

  • Գեղամ Մանուկեանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին
    Գեղամ Մանուկեանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անունից մարտի 15-ին մասնակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան կազմակերպած «Չինաստանի կոմկուսի աշխարհի քաղաքական կուսակցութիւնների երկխօսութիւն» խորագրով հեռավար համաժողովին:

  • «Նիկոլ, հիմա չի ժանգոտո՞ւմ էդ անտէրը. հիմա արդէն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդւած եմ». Գեղամ Մանուկեան
    «Նիկոլ, հիմա չի ժանգոտո՞ւմ էդ անտէրը. հիմա արդէն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդւած եմ». Գեղամ Մանուկեան

    «Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պէտք է Պապիկեան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցութիւնը քրտինքը ճակատներին՝ փորձեն յիմարագոյն եւ վտանգաւոր թէզը հերքել: Նկատի ունեմ երէկւայ (մարտի 14-ին, Խմբ.) Նիկոլի ասած այդ 5-րդ շարասեան պատճառով պարտութիւնը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

  • Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականութիւն է գնում
    Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականութիւն է գնում

    Յայտնի դարձաւ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի քւոտայից հրաժարւելու համար։

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը MediaHub-ի հետ զրոյցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառոյցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագոյն վեկտորներից մրկը կասկածի տակ դնելու քաղաքականութիւնը շարունակւում է։

  • «Փաշինեանը նման է սեփական ընտանիքի անվտանգութիւնը պաշտպանելու յոյսը հարեւան տղամարդկանց վրայ դնող տղամարդու». Մանուկեան
    «Փաշինեանը նման է սեփական ընտանիքի անվտանգութիւնը պաշտպանելու յոյսը հարեւան տղամարդկանց վրայ դնող տղամարդու». Մանուկեան

    Հայաստանը ձեռքերը լւալով Արցախից, արցախահայութիւնից, նրա իրաւունքներից, եւ ամբողջը մղելով, դրդելով, ստիպելով, համոզելով Արցախի իշխանութիւններին սեպարատ երկխօսութիւն սկսել Բաքւի հետ, որը արձանագրւած է Պրահայում ու Միւնխէնում ստորագրւած յայտարարութիւններում, ամբողջովին անպաշտպան է թողնում Արցախին Ադրբեջանի ագրեսիւ, ահաբեկչական  քաղաքականութեան դէմ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

  • ՔՊ-ն գենետիկօրէն ատում է բանակը
    ՔՊ-ն գենետիկօրէն ատում է բանակը

    2018-ից Հայաստանում մեկնարկել է Հայաստանի Զինւած ուժերի եւ բանակի դէմ յարձակումների, քաղաքական հետապնդումների քաղաքականութիւնը, եւ նոյն տրամաբանութեան մէջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալութիւնը եւ այս դատաքննութիւնը դրա վառ վկայութիւնն են. այսօր՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։