Հա

Քաղաքական

08/09/2022 - 12:15

«Դիրքորոշումն անփոփոխ է». Ագնեսա Խամոյեանը` «Հայաստան» խմբակցութեան ԱԺ գնալ-չգնալու մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է առաջիկայ նստաշրջանին իրենց խմբակցութեան խորհրդարան չվերադառնալու պատճառների մասին։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է առաջիկայ նստաշրջանին իրենց խմբակցութեան խորհրդարան չվերադառնալու պատճառների մասին։

Ներկայիս ԱԺ-ում իշխող մեծամասնութիւնը չի արտայայտում երկրում առկայ իրական մարտահրաւէրները եւ որեւէ քննարկում կամ լուծման տարբերակ չի առաջարկում, ուստի «Հայաստան» խմբակցութիւնը նպատակայարմար չի համարում մասնակցել խորհրդարանի գալիք նստաշրջանի աշխատանքներին։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը` շեշտելով, որ խորհրդարան վերադառնալու վերաբերեալ «Հայաստան» խմբակցութեան դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Նշենք, որ մամուլում շրջանառւող տեղեկատւութեան համաձայն` ԱԺ սեպտեմբերի 12-ի նստաշրջանին ընդառաջ ընդդիմադիր երկու դաշինքներում ակտիւ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով, սակայն ընդդիմադիրներն ընդհանուր յայտարարի չեն գալիս։

«Մենք պարբերաբար մեր գործընկերների հետ տարբեր հարցերի շուրջ ունենում ենք քննարկումներ, այդ թւում նաեւ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցի շուրջ։ Մեր խմբակցութեան անունից կարող եմ ասել, որ կոնկրետ այդ հարցի առթիւ մեր դիրքորոշումը չի փոխւել»,- նշեց ԱԺ պատգամաւորը։

Անդրադառնալով նախկինում արւած յայտարարութեանը, որ «Հայաստան» խմբակցութիւնը խորհրդարան վերադառնալու դէպքում կառաջնորդւի բացառապէս իր օրակարգով եւ այդ համատեքստում պատասխանելով հարցին, թէ մինչ այդ ում օրակարգով էին առաջնորդւում` Խամոյեանը շեշտեց` երկրի եւ ժողովրդի օրակարգով։

«Մեր դիրքորոշումներում այդ մասով նոյնպէս որեւէ փոփոխութիւն չկայ։ Մեզ համար առաջնային է երկրի ու ժողովրդի շահը։ Սեփական օրակարգով առաջնորդւելու ձեւակերպումն առաջացել է այն ժամանակ, երբ մենք հանդէս եկանք տարբեր նախաձեռնութիւններով, սակայն բախւեցինք պատի, այսինքն` իշխանութիւնը որեւէ հարցում մեզ չի ընդառաջել։ Բերեմ մէկ օրինակ. Շուշիի թուրք-ադրբեջանական յայտնի հռչակագրի դէմ հրաւիրեցինք նիստ, բայց իշխող քաղաքական ուժի պատգամաւորներն անգամ նիստին ներկայ չգտնւեցին»,- յիշեցրեց Խամոյեանը։

Նա յաւելեց, որ երկրի անվտանգութեան, պաշտպանութեան, սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ «Հայաստան» խմբակցութիւնը հանդէս է եկել նախաձեռնութիւններով, սակայն կարեւոր խնդիրների վերաբերեալ որեւէ քննարկում չի ծաւալւել, եւ ընդդիմադիր պատգամաւորների նախագծերը մերժւել են, հետեւաբար նրանք չեն հանդուրժում նման գործելաոճը։

Անդրադառնալով նաեւ մամուլում շրջանառւող այն տեղեկատւութեանը, որ ի տարբերութիւն առաջին փորձի` ՔՊ-ն յունւարին մտադիր է ընդդիմադիր պատգամաւորներին մանդատներից զրկելու գործընթացն աւարտին հասցնել, Խամոյեանն ընդգծեց, որ դա ապագայի հարց է, հետեւաբար այս պահին տեղին չէ որեւէ կանխատեսում անել եւ տալ որեւէ մեկնաբանութիւն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։