Հա

Քաղաքական

10/09/2022 - 14:15

«Շուշիում վերաբնակեցում չի լինելու. Շուշին մնալու է որպէս Ալիեւների ամառանոց». Արտեօմ Տօնոյեան

Իլհամ Ալիեւը շարունակում է իր հօր գաղափարական հակառակորդների գիծը՝ զրկելով իր գաղափարական հակառակորդներին իր դէմ պայքարելու հերթական գործիքից։ Ի․ Ալիեւը իրեն դրսեւորում է որպէս թուրքականութեան գաղափարախօսութեան կրող։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դոցենտ Արտեօմ Տօնոյեանը՝ նշելով, որ յատկապէս մեծ է Թուրքիայի ազդեցութիւնը ադրբեջանական բանակի վրայ, իսկ հասարակութեան 90 տոկոսը աչքի է ընկնում թուրքամէտ տրամադրութիւններով։

«alikonline.ir» - Իլհամ Ալիեւը շարունակում է իր հօր գաղափարական հակառակորդների գիծը՝ զրկելով իր գաղափարական հակառակորդներին իր դէմ պայքարելու հերթական գործիքից։ Ի․ Ալիեւը իրեն դրսեւորում է որպէս թուրքականութեան գաղափարախօսութեան կրող։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դոցենտ Արտեօմ Տօնոյեանը՝ նշելով, որ յատկապէս մեծ է Թուրքիայի ազդեցութիւնը ադրբեջանական բանակի վրայ, իսկ հասարակութեան 90 տոկոսը աչքի է ընկնում թուրքամէտ տրամադրութիւններով։

Անդրադառնալով երկրի ներսում տիրող սոցիալ տնտեսական իրադրութեանը՝ բանախօսն արձանագրել է, որ առկայ է դժգոհութիւն յատկապէս 44-օրեայ պատերազմի մասնակիցների շրջանում, բազմաթիւ են դէպքերը, երբ պատերազմի մասնակիցներին անգամ չեն տալիս մասնակցութեան վկայական, իսկ մասնակցութեան վկայական ունեցողներին էլ զրկում եմ ամսական չնչին նպաստից։ Գրեթէ ամենօրեայ ռեժիմով ցոյցեր են իրականացւում՝ պետութեան անտարբեր վերաբերմունքի դէմ։

Փաստացի, վարչախումբն իր առջեւ դրած խնդիրը լուծած է համարում եւ այլեւս հետաքրքիր չէ, թէ ինչ ճակատագիր է սպասւում պատերազմի մասնակիցներին։ Դեռեւս մէկ ամիս առաջ Ադրբեջանում ծառայութիւնից վերադարձած զինծառայողների շրջանում ինքնասպանութեան փորձերը գերազանցում էին 50-ը, որոնցից մահով էր աւարտւել մօտաւորապէս 40-ը։ Հաւանաբար այդ թիւը աւելի է մեծացել։ Սա պայմանաւորւած է յետպատերազմական տրաւմաներով, մարդկանց սոցիալական խնդիրներով եւ այդ խնդիրները չէզոքացնելու՝ պետութեան վարած քաղաքականութեամբ։

Խօսելով Արցախից օկուպացւած տարածքներում վերաբնակեցման խնդիրների մասին՝ բանախօսը նշել է. «Ադրբեջանական իշխանութիւնները 2021թ. սոցհարցումներ իրականացրեցին՝ պարզելու համար, թէ այդ տարածքերի նախկին բնակիչները, որոնց փախստականի կամ բռնի տեղահանւածի կարգավիճակ ունեն՝ ցանկանում են վերադառնալ թէ ոչ։ Սակայն արդիւնքները ամբողջութեամբ չհրապարակւեցին, իսկ անուղղակի տւեալները եւ հրապարակումները յուշում էին, որ վերադառնալու հետ կապւած դրական միտում չկայ։ Անգամ հնարաւոր է, որ բռնազաւթւած գիւղերում տարածքներ տրամադրւեն ահաբեկիչների ընտանիքներին՝ որպէս պատերազմի մասնակցութեան վարձատրութիւն»։

Իսկ Շուշին բնակեցնելու մտադրութիւն արհեստածին Ադրբեջանի վարչախումբը չունի։ Փորձագէտի փոխանցմամբ՝ այն մնալու է որպէս Ալիեւների ընտանիքի ամառանոց կամ հանգստավայր։ Այստեղից որեւէ մէկին հողակտոր կամ տարածք չի յատկացւելու։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։