Հա

Քաղաքական

11/09/2022 - 13:10

«Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան

Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

Կենտրոնական գերեզմանատանը յուղարկաւորելուց յետոյ, գիտնականի շիրիմը յայտնւել է անտէրութեան մէջ։ Յուղարկաւորումից ուղիղ երեք տարի անց՝ 2022-ին, շիրմաքարի եւ յուշատախտակի բացակայութեան պատճառով անգամ անկարելի է գերեզմանը գտնել։

Վ․ Դումանանին ուղղւած նամակում խնդրել էի պատասխանել, թէ ի՞նչ միջոցներ են ձեռնարկւելու մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելու եւ վիճակը շտկելու համար։

Եւ ահա, պրն. նախարարից ստացել եմ պատասխան, ուր մասնաւորապէս արդարացւում է կացութիւնը, ասելով,

ա/Կառավարութեան կարգի համաձայն հանգուցեալի հարազատներից կամ նրանց կողմից լիազօրւած անձանցից 6-ամսեայ ժամկէտում աջակցութեան դիմում չեն ստացել:

բ/Գիտակցելով հարցի կարեւորութիւնը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն իր լիազօրութիւնների շրջանակում, փորձում է կարգաւորել խնդիրը։

Գուցէեւ կառավարական տւեալ յանձնաժողովի անդամ չորս նախարարներն ու Երեւանի քաղաքապետը չիմանային, որ Վ. Դադրեանը ընտանիք չունի... զաւակներ չունի։

Բայց չէ՞ որ այդ յանձնաժողովի կազմում էր Ցեղասպանութեան ինստիտուտ թանգարանի տնօրէն Յ. Մարութեանը։ Ինքն ինչպէ՞ս կարող էր չիմանալ։ Ու անցնող երեք տարիների ընթացքում նրա մտքով չի էլ անցել յիշել մեծ գիտնականնին։ Դէ, անիմաստ է նաեւ ակնկալել, որ նա կայցելէր շիրմին այն գիտնականի, որի ֆոնդերն, ի դէպ, հիմա իր ղեկավարած ինստիտուտն է տնօրինում։

Անիմաստ է նաեւ ակնկալել, որ նա կառաջարկէր կամ կը պայքարէր, որ մեծ ցեղասպանագէտը յուղարկաւորւէր Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի շրջակայքում, ինչն իմ կարծիքով, վստահ եմ՝ շատերի, արդար եւ Աստւածահաճոյ կը լինէր։

Բայց ինչ ակնկալես Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի տնօրէնից, ով այս խայտառակութիւնը սրբագրելու փոխարէն, այսպիսի մերկապարանոց, իմ կարծիքով՝ ոչ բարոյական արդարացում է զետեղում իրենց պաշտօնական կայքէջում. «COVID-19 համավարակի եւ 2020 թւականի Արցախեան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսաւոր զաւակներին եւ զբաղւած էր նրանց յուղարկաւորութեամբ, նրանց գերեզմանները կարգի բերելու գործով։ Այդ պատճառով քաղաքային պանթէոնում գերեզմանի բարեկարգման եւ գերեզմանաքարի տեղադրման աշխատանքները ժամանակաւորապէս առկախւեցին...»:

ԿԳՄՍՆ-ն՝ Վ. Դումանեանի ստորագրութեամբ, հաւաստիացնում է, որ «իր լիազօրութիւնների շրջանակում փորձում է կարգաւորել խնդիրը»։

Բոլորովին չբաւարարող պատասխան։ Իմ խորին համոզմամբ ԿԳՄՍՆ-ն արդէն յուշաքարի նախագիծը, ինչպէս նաեւ կառավարութեան որոշման նախագիծը պիտի պատրաստած լինէր եւ ոչ թէ փորձէր։

Սա ի՞նչ պատասխան է։

Ինչ է, հետեւելու եմ ընթացքին, որովհետեւ սա մեր բոլորի բարոյական պարտքն է, սա մեր պատմութեան, յիշատակի եւ արժանապատւութեան պարտքն է։ Այո, Վ. Դադրեանը ընտանիք չունէր։ Նրա ընտանիքը հայ ժողովուրդն է, մենք ենք...

Հայոց պետութեան պարտքն ու պարտականութիւնն է, ու, եթէ որոշել էք Հայաստան տեղափոխել, ուրեմն մարդավարի, պատշաճ, քրիստոնէաբար։

Մի բան շնորքով արէք էլիիիիիիիիիիիիիիիի...

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։