Հա

Քաղաքական

12/09/2022 - 11:35

«Մեր ծրագրի կարեւոր կէտը վերաբերում է անվտանգութեանը. մեծ-մեծ խոստումներ չենք տալիս». Սիսիանի ՀՅԴ-ական թեկնածու

Սիսիանում նախընտրական քարոզարշաւն անցնում է բնական հունով, բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարզարշաւը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Սիսիանի ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Աշոտ Աւագեանը:

«alikonline.ir» - Սիսիանում նախընտրական քարոզարշաւն անցնում է բնական հունով, բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարզարշաւը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Սիսիանի ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Աշոտ Աւագեանը:

«Այս պահին մենք անհատական հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, իսկ համայնքներ կայցելենք չորեքշաբթի օրւանից: Մեր ծրագրի կարեւոր կէտը վերաբերում է անվտանգութեանը, աշխատում ենք մեծ-մեծ խոստումներ չտանք սոցիալական հարցերի հետ կապւած, ոնց որ ժողովրդին խաբեցին 4 տարի առաջ: Իհարկէ, ժողովուրդը գնում է դրան, հիմա մեզ մեղադրում են նրա մէչ, որ սուտ չենք ասում, պոպուլիզմով չենք զբաղւում, բայց մենք գիտենք, որ ստի վրայ չի կարելի հիմնւել, քանի որ այն անմիջապէս բացայայտւելու է»,- ասաց նա:

Աւագեանի խօսքով` Սիսիանում շատ սուր է դրւած անվտանգութեան խնդիրը, քանի որ արդէն 2 տարի Սիսիանը դարձել է սահմանամերձ երկու կողմից. «Իհարկէ, անվտանգութիւնը պէտք է պետութիւնը ապահովի, իսկ ՏԻՄ-ը պէտք է օգտակար լինի անվտանգութեան ապահովմանը, ամրաշինկանան աշխատանքներ իրականացնելուն, ապաստարաններ կառուցելուն, թէկուզ այն, որ բնակչութիւնը պէտք է իմանայ, թէ էքստրեմալ իրավիճակում ով որտեղ պէտք է լինի, ինչ գործառոյթ պէտք է ունենայ»,- ասաց նա:

Աւագեանի խօսքով` իշխող ուժի կողմից դրսեւորւել են վարչական ռեսուրսի չարաշահման դէպքեր, երբ համայնքապետարանի աշխատակիցներին յորդորել են իրենց ուժին չաջակցելու դէպքում դիմում գրել եւ աշխատանքից ազատւել:

«Եղել են մարդիկ, որ ասել են` ձեզ հետ ճանապարհ չունենք անցնելու եւ դիմում են գրել, մարդիկ էլ կան, որ համաձայնւել են, բայց կոնկրետ թիւ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Սիսիանում ընտրութիւններին մասնակցելու յայտ են ներկայացրել 2 դաշինք, 5 կուսակցութիւն, որն ամենաշատն է 16 համայնքներում առաջադրւած ուժերի հետ համեմատած:

Սիսիանում առաջադրւել են «Աշխատանք եւ արդարութիւն» դաշինքը, որի ցուցակը գլխաւորում է Հայկ Առաքելեանը,

«Զարգացող համայնք» դաշինք՝ Մհեր Ազոյեանի գլխաւորութեամբ, ՀՅԴ-ն Աշոտ Աւագեանի գլխաւորութեամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը Արմէն Յակոբջանեանի գլխաւորութեամբ, «Յանուն Հանրապետութեան» կուսակցութիւնը՝ Սեւակ Մուսաթեանի գլխաւորութեամբ, «Մէկ Հայաստան» կուսակցութիւնը՝ Մարտին Յարութիւնեանի գլխաւորութեամբ,

«Ապրելու երկիր» կուսակցութիւնը Արա Զաքարեանի գլխաւորութեամբ։

Նշենք, որ Աշոտ Աւագեանը արցախեան 3 պատերազմների մասնակից է, լեգենդար «Սիսական» ջոկատի մարտիկներից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։