Հա

Քաղաքական

12/09/2022 - 13:58

Խորհրդարանից դուրս ոչ թէ ստեղծելու ենք քննարկման իմիտացիաներ, այլ ձեւաւորելու ենք այլընտրանքային հարթակներ, առաջարկելու ենք լուծումներ․ Սաղաթելեան

Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջեւ կանգնած մարտահրաւէրներն են ու անվտանգութեան խնդիրները։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրոյցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ընդդիմութեան առաջնորդներից Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir»- Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջեւ կանգնած մարտահրաւէրներն են ու անվտանգութեան խնդիրները։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրոյցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ընդդիմութեան առաջնորդներից Իշխան Սաղաթելեանը։ Գրում է Tert.am-ը:

«Մենք Հայաստանի առաջնային օրակարգերով, բոլոր հնչեղութիւն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձեւաւորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու քննարկումներ։ Այդ հարցերը քննարկւելու են շատ խորութեամբ, մանրամասնօրէն առաջարկւելու են լուծումներ, ոչ թէ լինելու են քննարկման իմիտացիաներ։ Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմութիւնը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկում են Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգերը»,- ասաց Սաղաթելեանը։

Նա նշեց, որ վերը նշւած հարցերի քննարկման նպատակով հրաւիրել են համաժողով՝ հասարակութեան տարբեր շերտերի մասնակցութեամբ։

«Մենք հաւատարիմ ենք մնալու այն մանդատին, որը մեզ տւել է ժողովուրդը։ Ե՛ւ Հայաստանւում, ե՛ւ Արցախում շարունակաբար ունենալու ենք հանդիպումներ, քննարկումներ մեր օրակարգը սպասարկելու համար»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։