Հա

Քաղաքական

13/09/2022 - 12:12

«Այս ամենի մեղաւորն ու պատասխանատուն օրւայ իշխանութիւնն է. Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ զրոյցում նշել է, որ այժմ նրանք աշխատում են յայտարարութեան վրայ:

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ զրոյցում նշել է, որ այժմ նրանք աշխատում են յայտարարութեան վրայ:

«ԱԺ նիստին չենք մասնակցելու, այս ամենի մեղաւորն ու պատասխանատուն օրւայ իշխանութիւնն է, մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանը, քանի որ իր վարած քաղաքականութեան արդիւնքում է երկիրը հասցւել այս վիճակին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Նա նաեւ նշել է, որ իրենց խմբակցութիւնը չի պատրաստւում մասնակցել վարչապետի հետ հարցուպատասխանին:

«Մենք չենք մասնակցելու, քանի որ դա լինելու է հերթական կրկեսը, այս պահին նպատակայարմար չենք գտնում մասնակցել: Մենք կը ներկայացնենք մեր յստակ առաջարկութիւնները՝ յստակ ձեւակերպելով»,- նշեց նա:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղութեամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիւ կրակ վարել հայկական դիրքերի ուղղութեամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրութեան համաձայն՝ առաւօտեան 8-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխութիւններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղութիւններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախաւորելով թէ՛ ռազմական եւ թէ՛ քաղաքացիական ենթակառուցւածքները։ Սահմանի որոշ հատւածներում դիրքային մարտերը շարունակւում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ յայտնել է, որ, նախնական տեղեկութիւններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիւը վերջնական չէ. վերջնականը կը յայտարարւի ՊՆ-ի կողմից յստակեցումից յետոյ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։