Հա

Քաղաքական

13/09/2022 - 12:42

Նախագահ Ռէյիսի. «Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է»

Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: 

  Հանրապետութեան նախագահը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետի հետ 

 

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: 

ՀՀ վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղութեամբ իրականացւող սադրիչ եւ ագրեսիւ գործողութիւնների վերաբերեալ: Տեղեկութիւնը հաղորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Նախագահ Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է եւ Իրանն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթիւնները պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհով եւ պետութիւնների տարածքային ամբողջականութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշումը յստակ է:

Իրանի նախագահը յիշատակել է Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէիի խօսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպէտք է վտանգւի, իսկ հաղորդակցութեան ուղիները պէտք է լինեն պետութիւնների սուվերենութեան ներքոյ:

Էբրահիմ Ռէյիսին շեշտել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը՝ յաւելելով, որ Հայաստանի անվտանգութեան հարցը կարեւոր է Իրանի համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։