Թէ նախկինում եւ թէ ներկայումս մեր յենարանը, անվտանգութեան երաշխաւորը եղել է ու կայ մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինւորը: Հազարաւոր Հերոսներ իրենց կեանքը տւել են մեր Հայրենիքի համար: Մենք պարտաւոր ենք մշտապէս խոնարհւել, երախտապարտ լինել նման Հերոսների Ծնողներին:
«alikonline.ir» - Թէ նախկինում եւ թէ ներկայումս մեր յենարանը, անվտանգութեան երաշխաւորը եղել է ու կայ մեր Հայոց Բանակը, մեր Հայ Զինւորը: Հազարաւոր Հերոսներ իրենց կեանքը տւել են մեր Հայրենիքի համար: Մենք պարտաւոր ենք մշտապէս խոնարհւել, երախտապարտ լինել նման Հերոսների Ծնողներին:
2020 թւականի սեպտեմեբերի 27-ից սկիզբ առած ադրբեջանական ագրեսիան, միջազգային յանցաւոր վարքագիծը փաստացի չի դադարում: Վերածւել է դասական տեւող յանցանքի: Հերթական ադրբեջանական յանցաւոր ագրեսիա, ծանր իրավիճակ: Բնական է միջազգային հանրութեան համաչափ ու թիրախային արձագանգի բացակայութիւնը խթանում է ադրբեջանական յանցաւոր վարքագծին: Միջազգային իրաւական հիմնարար բոլոր փաստաթղթերը անտեսող ու կոպիտ խախտող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարութեան անպատիժ մնալը ծաղր է հէնց միջազգային հանրութեան նկատմամբ:
Բնական է օրւայ իշխանութիւններ խաղաղութիւն մուրալու փոխարէն իրապէս սպառնալիքները չէզոքացնելու վրայ կենտրոնանալու դէպքում, իրավիճակը այլ կը լինէր: Մէկ տարի պերմանենտ օրւայ իշխանութիւնները խօսում են իբր խաղաղութիւնից, բայց բերում են հակառակը, բայց երբեք ու երբեք չեն մտածում հրաժարական տալու մասին:
Արամ Վարդեւանեան
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր