Ժամը 14։00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատւածներում շարունակում է ծայրահեղ լարւած մնալ: Չնայած հրետակոծութեան ինտենսիւութեան զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնաւորապէս՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղութեամբ։ Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրւած մարտական խնդիրները: Յայտնում է ՀՀ ՊՆ-ն:
«alikonline.ir»- Ժամը 14։00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատւածներում շարունակում է ծայրահեղ լարւած մնալ: Չնայած հրետակոծութեան ինտենսիւութեան զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնաւորապէս՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղութեամբ։ Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրւած մարտական խնդիրները: Յայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ադրբեջանական լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թիւը՝ 49, արդէն հրապարակւել է հանրապետութեան վարչապետի կողմից։ Տւեալների լիարժէք ճշտումներից յետոյ պաշտպանութեան նախարարութիւնը լրացուցիչ տեղեկութիւններ կը յայտնի զոհերի եւ վիրաւորների թւի մասին:
Ինչպէս արդէս նշւել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախաւորւել են նաեւ քաղաքացիական ենթակառուցւածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նոյնպէս վիրաւորներ կան: Պաշտպանութեան նախարարութիւնը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակւող տեսանիւթերը՝ կապւած հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերեալ նոյնպէս կը լինեն յաւելեալ պարզաբանումներ։
Պաշտպանութեան նախարարութիւնը կը շարունակի պարբերաբար հանդէս գալ իրադրութեան հետագայ զարգացումների վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութիւններով: