Ծանօթանալով ԱԺ յայտարարութեան նախագծի տեքստին, մենք գտանք, որայն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապւած ունէինք մերդիտարկումներն ու գնահատականը, որը պէտք է ներառւէր ԱԺ յայտարարութեան տեքստիմէջ. ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
«alikonline.ir»- Ծանօթանալով ԱԺ յայտարարութեան նախագծի տեքստին, մենք գտանք, որայն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապւած ունէինք մերդիտարկումներն ու գնահատականը, որը պէտք է ներառւէր ԱԺ յայտարարութեան տեքստիմէջ. ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:
Նա նկատեց, որ երբ խորհրդարանական երկրում Աժ-ն անում է յայտարարութիւն, դա պէտք էհամարժէք լինի ստեղծւած իրավիճակին. «Մենք ներկայացրել ենք յայտարարութեան 4 կէտեր: Իշխող մեծամասնութեան կողմից մեր ներկայացրած առաջարկները, պահանջները մերժւեցին: Իրենք որեւէ կէտի հետ կապւած չեն կարող որեւէ հիմնաւոր պատճառաբանութիւնտալ, որովհետեւ դրա հիմքերը չկան: Մերժեցին այն պատճառաբանութեամբ, ինչպէս նախկինում մերժել են մեր բոլոր առաջարկութիւնները երկրի անվտանգութեանն ուպետականութեանը առնչւող: Այն տրամաբանութեամբ, ինչպէս մերժեցին Շուշիում կնքւածհակահայկական յայտարարութեան վերաբերեալ մեր յայտարարութիւնը, ինչպէս տապալեցին ու բոյկոտեցին մեր մնացած նախաձեռնութիւնները»,-ասաց նա:
Սաղաթելեանի խօսքով, երեսպաշտութիւն է, երբ իշխող թիմը խօսում է միասնականութիւնիցու պետականութիւնից. «Ինչի շուրջ եւ ում շուրջ միասնականութիւն: Եթէ իրենք պատրաստ չենպաշտպանելու մեր պետութիւնը, մենք ինչի՞ շուրջ միասնական լինենք՝ պետութիւնըյանձնելո՞ւ»:
Հարցին, թէ որոնք են լինելու «Հայաստան» դաշինքի հետագայ քայլերը, պատգամաւորըպատասխանեց. «Վիճակն օրհասական է, անհրաժեշտ է, որ երկրի բոլոր ազդեցիկ դէմքերը առաջիկայում հաւաքւեն մէկ սեղանի շուրջ՝ սկսած Հայոց վեհափառից, նախկիննախագահներից, ԱԳ բոլոր նախկին նախարարներից, ԳՇ նախկին պետերից, պաշտպանութեան նախարարներից: Պէտք է հաւաքւենք մի սեղանի շուրջ, ընդունեն որոշումներ, հանդէս գան յայտարարութեան տեքստով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելուհամար: Էս մարդիկ ի վիճակի չեն եւ ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը: Ոչ պատերազմ վարել գիտի, ոչ բանակցութիւն վարել գիտի, հետեւողականօրէն երկիրը տանում է դէպի անդունդը: Մենք մեր հասանելիքն արել ենք, բայց սրանցով հնարաւոր չէ, պէտք է գնան»:
Դիտարկմանը, թէ արդեօք հնարաւոր է, որ կրկին հանրահաւաքներ հրաւիրեն, Իշխան Սաղաթելեանն ասաց. «Մենք կարող ենք 20 րոպէ յետոյ հանրահաւաք հրաւիրել, միշտ պատրաստ ենք, բայց պէտք է հասկանանք, թէ հանրահաւաքով ինչ խնդիր ենք լուծելու: Այսպահի դրութեամբ էդ որոշումը չունենք: Նաեւ պէտք է գնահատենք այն իրավիճակը, որգոյութիւն ունի սահմաններին:
Անդրադառնալով միջազգային կառոյցների արձագանքին՝ Իշխան Սաղաթելեանը նշեց, որարձագանքներ կան, բայց դրանք եւս համապատասխան չեն իրավիճակի բարդութեանը:
«ՀՀ ինքնիշխան տարածք 4 կողմից ներխուժում են թշնամական զօրքեր, իսկ միջազգայինհանրութիւնը բաւարարւում է հերթապահ յայտարարութիւններով: Իհարկէ, սա չիբաւարարում, յստակ, հասցէական, դատապարտող գնահատականներ բանակցում են: Հիմաայս մարդն ի՞նչ էր անում Բրիւսէլում, կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել, հիմա եկել ենհետեւից»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, թէ ընդդիմութիւնը չի սպասարկում պետութեան շահը, Սաղաթելեանն ասաց. «Մենք գիշերը յայտարարութիւն ենք արել, առաւօտից Ազգային ժողովում ենք: Մեր խմբակցութեան քարտուղարն ու նախագահը եղել են դահլիճում, ներկայացրել են մեր տեսակէտները: Պետական շահի հետ իշխանութիւնները կապ չունեն: Այդ մասին խօսելը երեսպաշտութիւն է: Քաղաքացու մօտ զայրոյթ է առաջացնում, երբ սրանք խօսում են պետական շահից: Պետական շահով մտածողը կը մօտենար ամբիոնին, կասէր՝ ժողովուրդ ջան, մենք ի վիճակի չենք ապահովելձեր անվտանգութիւնը, մեր գոյութեամբ սպառնում ենք Հայաստանի պետականութեանը, թողգան մարդիկ, ուժեր, որոնք կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել»: