Հա

Քաղաքական

14/09/2022 - 08:58

Վերին Շորժայի բնակիչները ստիպւած են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին․ ՄԻՊ

ՄԻՊ փաստահաւաք առաքելութիւն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ, յայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«alikonline.ir»- ՄԻՊ փաստահաւաք առաքելութիւն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ, յայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Բնակիչների հետ ունեցած առանձնազրոյցներում ստացւել է տեղեկութիւն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինւած ուժերի կողմից ուղիղ կրակի արդիւնքում վնասւել են քաղաքացիների տները, կից կառոյցները, համայնքապետարանի շէնքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։

Տեղեկատւութիւնը հաստատել են ինչպէս համայնքից տարհանւած՝ Վարդենիսում գտնւող բնակիչները, այնպէս էլ՝ միւս շրջանների վարչական ղեկավարները։

Պաշտպանին ներկայացւել են այդ հանգամանքները հաւաստող լուսանկարներ ու տեսանիւթեր։

Քաղաքացիների կողմից առանձնազրոյցների արդիւնքում արձանագրւել է նաեւ նրանց գոյքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու եւ սեփականութիւնից զրկւելու վերաբերեալ հարցեր։

Անգամ փաստահաւաք առաքելութեան ժամանակ շարունակւող հրետակոծութեան ու արկակոծութեան պայմաններում անձինք հնարաւորութիւն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գոյքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։

Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինւած ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական աւտոմեքենաների ուղղութեամբ, ինչի պատճառով մեքենաներն այրւել են։

Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծութեան հետեւանքով ստիպւած են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին եւ զրկւած են իրենց տներ վերադառնալու հնարաւորութիւնից։

Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաեւ քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնւել է ադրբեջանական գործողութիւնների պատճառով վիրաւորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մէկը՝ տարեց կին։

Փաստահաւաք աշխատանքի արդիւնքում հաւաքագրւած տեղեկատւութիւններն ու ապացոյցները կուղարկւեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրաւապաշտպան կառոյցներին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։