Հա

Քաղաքական

14/09/2022 - 09:25

Մեր մարտահրաւէրներին համապատասխան ադեկվատ իշխանութիւն չունենք

Իշխանութիւնը կրկին չի դիմում ՀԱՊԿ-ին 4-րդ յօդածով եւ չի խօսում թաքնւած խնդիրների մասին. այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«alikonline.ir»- Իշխանութիւնը կրկին չի դիմում ՀԱՊԿ-ին 4-րդ յօդածով եւ չի խօսում թաքնւած խնդիրների մասին. երէկ՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«Բայց ՀԱՊԿ-ի իմաստը հէնց դա է։ Եթէ ​​հիմա էլ չի արձանագրւում, որ Հայաստանի վրայ յարձակում է իրականացւում, ապա ե՞րբ է այս դէպքում արձանագրւելու յարձակման փաստը։ Ռուսաստանի հետ համագործակցութեան պայմանագրային հիմքերը նման խնդիրների լուծման եւ ագրեսիան յետ մղելու համար բաւականին լաւ է ապահովւած, սակայն Հայաստանի իշխանութիւնը դարձեալ անհասցէ եւ անդէմ կոչ է արելին ՀԱՊԿ-ին այն նույն տրամաբանութեամբ, ինչ եղաւ անցած տարւայ մայիսին Սեւ լճի տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ»,-նշեց պատգամաւորը։

Յիշեցնենք, որ 4-րդ յօդւածի էութիւնն այն է, որ եթէ մասնակից պետութիւններից որեւէ մէկը ենթարկւի ագրեսիայի որեւէ պետութեան կամ պետութիւնների խմբի կողմից, ապա դա կը դիտւի որպէս ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դէմ։

«Իշխանութեան քաղաքականութիւնը հիմնւած է այն թէզի վրայ, որ Ադրբեջանը պէտք է ընդունի խաղաղութեան դարաշրջանի գաղափարը։ Սա նշանակում է, որ մեր խաղաղութիւնը կախւած է միայն Ադրբեջանից։ Սա, իր հերթին, նշանակում է խաղաղութիւն մուրալ»,- յաւելեց նա։

«Միակ ելքը պաշտպանունակութեան աւելացումն է եւ եթէ չլուծենք ​​ներքաղաքական խնդիրը, ապա կրկին կը յայտնւենք անպաշտպան վիճակում, Ադրբեջանը նորից կը յարձակւի։ Քանի դեռ մենք պատրաստ չենք ինքներս մեզ պաշտպանել, մեզ ոչ ոք չի պաշտպանի»,-ասաց պատգամաւորը:

Ակնյայտ է, որ Բաքւի ագրեսիան կը շարունակւի, քանի դեռ չի դատապարտւել Շուշիի հռչակագիրը, որը կնքւել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Հայաստանի իշխանութեան համար այդ թեման դեռեւս տաբու է մնում:

«Մենք խօսում ենք դիւանագիտութեան եւ բանակաշինութեան ոլորտներում քաղաքականութեան վերանայման անհրաժեշտութեան մասին, քանի որ այդ ոլորտներում կան բացթողումներ։ Ադրբեջանը յարձակւում է՝ հաշւի առնելով այն, որ մենք դիւանագիտական եւ ռազմական ուժի առումներով թոյլ ենք։ Սակայն ՀՀ իշխանութիւնը չի ցանկանում ընդունել ձախողման փաստը»,-յաւելեց Ռուստամեանը։

Նրա խօսքով՝ իրավիճակը լարւած է, իսկ ստացւող տեղեկատւութիւնը՝ ոչ լիարժէք։

«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է։ Ադրբեջանը բոլորին եւ առաջին հերթին մեր հասարակութեանը ցոյց տւեց իր իրական դէմքը։ Կարեւոր է ճիշտ եզրակացութիւններ անել, դասեր քաղել եւ լուծել գլխաւոր խնդիրը, որն է՝ կանխել նման միջադէպերի կրկնութիւնը։ Մենք ասում ենք, որ կը գանք ԱԺ մեր օրակարգով, իսկ իշխանութեան այն յայտարարութիւնը, թէ մենք չենք մասնակցել նիստին, մանիպուլեացիա է։ Մենք արել ենք ամէն ինչ, որպէսզի խորհրդարանն իրական յայտարարութեամբ հանդէս գայ։ ԱԺ-ի ընդունած յայտարարութիւնը նախորդ յայտարարութիւնների կրկնութիւնն է։ Խորհրդարանը պէտք է հիմնական ուղերձը յղեր առ այն, որ հէնց մենք ենք հետագայում բացառում նման դէպքերը։ Հէնց դա է մեզնից սպասում սահմանին կանգնած զինւորը։ Նա սպասում է անվտանգութեան ամրապնդման։ Հէնց դրան պէտք է ուղղւած լինէր յայտարարութիւնը»,-շեշտեց Ռուստամեանը։

Յարակից լուրեր

  • «Իշխանափոխութիւնը պէտք է դառնայ փրկութեան առաջին քայլը». Արմէն Ռուստամեան
    «Իշխանափոխութիւնը պէտք է դառնայ փրկութեան առաջին քայլը». Արմէն Ռուստամեան

    Այս քննարկումները կրում են ակադեմիական բնոյթ։ Մենք պէտք է մտածենք, թէ ինչպէս հասնենք դրա կիրառելուն։ Այդ առումով կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջեւ, իսկ ժամանակը չի աշխատում մեր օգտին։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 9-ին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը։

  • Մենք չպէտք է դառնանք մանրադրամ գերտէրութիւնների պայքարի դաշտում
    Մենք չպէտք է դառնանք մանրադրամ գերտէրութիւնների պայքարի դաշտում

    Ցանկացած կենսական զիջում մահաբեր է հայ ժողովրդի ապագայի համար, իսկ Արցախի կորուստն այդ կենսական զիջումներից մէկն է։ Այս մասին Ազատութեան հրապարակում՝ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

  • Անհրաժեշտ է իրականացնել հայեցակարգային, յստակ եւ սկզբունքային քաղաքականութիւն
    Անհրաժեշտ է իրականացնել հայեցակարգային, յստակ եւ սկզբունքային քաղաքականութիւն

    ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան տեղակայման հարցին եւ խօսել այդ ֆոնին ստեղծւող մարտահրաւէրներից։

  • Ռազմաքաղաքական բալանսն այս տարածաշրջանում խախտւած է յօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի
    Ռազմաքաղաքական բալանսն այս տարածաշրջանում խախտւած է յօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի

    Մենք օգտւեցինք ընձեռւած հնարաւորութիւնից եւ ԱՄՆ-ից պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցինք տարածաշրջանում առկայ իրավիճակի վերաբերեալ ընդդիմութեան տեսլականը. Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

  • Պէտք է ազդարարել պայքարի կոչնակը
    Պէտք է ազդարարել պայքարի կոչնակը

    Հարցին՝ ստեղծւած ռազմաքաղաքական եւ դիւանագիտական իրավիճակում յաղթանա՞կ, թէ՞ պակաս ցաւոտ լուծումներ, ո՞րն է աւելի իրատեսական, Արմէն Ռուստամեանը պատասխանել է. «Համախմբւել կարելի է ազգի շահերից բխող նպատակների շուրջ: Համախմբւել յանձնւելու, կապիտուլեացիայի ենթարկւելու համար՝ ինքնին նոնսենս է»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։