Հա

Քաղաքական

15/09/2022 - 14:13

Օրակարգում միայն մէկ հարց է՝ Փաշինեանի հրաժարականը

Վարչապետի իմպիչմենտի նախաձեռնութիւնը ենթադրում է այդ պաշտօնին նոր թեկնածուի առաջադրում։ Դա անպայման լինելու է. սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

«alikonline.ir»- Վարչապետի իմպիչմենտի նախաձեռնութիւնը ենթադրում է այդ պաշտօնին նոր թեկնածուի առաջադրում։ Դա անպայման լինելու է. սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենայ, երբ լինեն բաւական պայմաններ իմպիչմենտ սկսելու համար, երբ կառավարող մեծամասնութեան պատգամաւորները նախաձեռնութեանը միանալու պատրաստակամութիւն յայտնեն։

Մանուկեանը չի բացառել, որ կառավարող կուսակցութեան պատգամաւորները կարող են միանալ իմպիչմենտին։

«Մենք պաշտօնապէս սկսել ենք իմպիչմենտի գործընթացը, հիմա աշխատանքներ են տարւում։ Սպասում ենք, որ կառավարող կուսակցութեան էլի 18 պատգամաւոր կը միանայ նախաձեռնութեանը։ Ես իմ կեանքում շատ ուժեղ խմբակցութիւններ եմ տեսել, որոնք մէկ գիշերում դադարել են գոյութիւն ունենալ։

Կարճ ժամանակում կը լինի յայտարարութիւն ընդդիմութիւնից վարչապետի թեկնածուի մասին»,- նշել է պատգամաւորը։

Այսուհետ Փաշինեանին հարցեր տալն իմաստ չունի, օրակարգում միայն մէկ հարց է՝ Փաշինեանի հրաժարականը:

«Նրան սարսափեցրել է տասնեակ հազարաւոր մարդկանց ներկայութիւնը, որոնք ինքնաբուխ դուրս են եկել փողոց»,-նկատեց պատգամաւորը։

Նա համոզմունք յայտնեց, որ եթէ չլինէր Նիկոլ Փաշինեանը, այս միջադէպերը չէին լինի, այս պատերազմը չէր լինի։

«Ինքնաբուխ հանրահաւաքի ժամանակ ոչ ոք իրաւունք չունի մարդկանց ուղղորդել»,-ասաց Մանուկեանը՝ անդրադառնալով Բաղրամեան պողոտայում քաղաքացիների երէկւայ հանրահաւաքին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։